Մառն ու Սմիռնովը այս հուշարձանները սկզբում թվագրեցին Ք.ա. II հազարամյակով։ Գ. Ղափանցյանը նույն պատճառաբանությամբ թվագրեց Ք.ա. 1100-1200 տարի, Բ. Բ. Պիոտրովսկին թվագրեց Ք.ա. I հազարամյակի կեսերով։ Մոտավորապես նույն կարծիքին էին Մ. Աբեղյանն ու այլք։
Սակայն մեծ գիտնական Ն. Մառը զգում էր, որ այդ հուշարձանները շատ հին են, եւ նա XXդ. 20-30-ական թվականներին դրանք թվագրեց Ք.ա. V հազարամյակով...
Ըստ իս, հազարամյակները շատ աննշան են այդ հուշարձանների տարիքը որոշելու համար։ «վիշապ» կոթողները կանգնեցված են եղել բարձրալեռ շրջաններում ծովի մակերեւույթից 2000 մետրից բարձր վայրերում։ Ըստ երեւույթին, խնդրո առարկա «վիշապը» բերված է ավելի բարձր վայրից, քան գյուղի այդ ծայրամասն է։
Նախ, մտածելու տեղիք է տալիս այս հանգամանքը։ Ինչո՞ւ այդքան բարձր եւ բնակավայրերից հեռու են կանգնեցված դրանք։ Կոթողների նպատակը դժվար չի հասկանալ։ Բոլոր ուսումնասիրողները իրավացիորեն