Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մեծանում անձնական գրադարանի դերը։

Անչափ գովելի է բազմաթիվ անձնական գրադարանների առկայությունը շրջանում։ Դրանք պատկանում են բնակչության բոլոր խավերի ներկայացուցիչներին, տարբեր մասնագիտության տեր մարդկանց։ Այդ բազում գրադարաններից մեկն էլ իմ անձնական գրադարանն է, որը ստեղծել եմ քսանհինգ տարվա ընթացքում։ Գրքերիս քանակն անցնում է 2000 կտորից, որոնք ընտրված են հիմնականում ըստ իմ մասնագիտության, ոչ պատահականորեն։ Դրանք մեր ընտանիքի անբաժանելի եւ սիրված բարեկամներն են, հոգեւոր սննդի անսպառ աղբյուրը, առանց որոնց անհնար է պատկերացնել լիարժեք կյանքն ու աշխատանքը; Ինձ անգնահատելի ծառայություն է մատուցում առանձնապես իմ «գվարդիան», գրադարանիս «Մանկավարժություն», «Պատմություն», «Հայագիտություն» բաժինները իրենց ենթաբաժիններով։ Մեծ են նաեւ «Գրականագիտական», «Լեզվաբանական», «Արվեստաբանական», «Գիտահանրամատչելի», «Նշանավոր մարդիկ», «Հրապարակախոսական» եւ այլ բաժինների ու ենթաբաժինների մատուցած ծառայությունները։ Անչափ թանկ է ինձ համար հանրագիտարանային (БСЭ, ՀՍՀ) եւ բառարանային բաժինը, որտեղ կան 70 անունից ավելի բառարաններ։ Գրքերիս կեսը կազմում է Գեղարվեստական գրականությունը «Հայկական», «Արտասահմանյան», «Ռուսական» «Սովետական ժողովուրդների» բաժիններով ու ենթաբաժիններով։

Իմ գրադարանի արժեքավոր բաժիններից են նաեւ մասնագիտական 15 ամսագրերի ու թերթերի հավաքածուները, որոնք հավաքում եմ 60-ական թվականների սկզբից։

Գրադարանը կրթության ու դաստիարակության իսկական դարբնոց է երեխաների համար։ Երեք տղաներս ու անգամ 2-րդ դասարանցի աղջնակս գրքի լավագույն բարեկամներ են։ Յուրքանչյուրն ընթերցում է իր տարիքային առանձնահատկություններին ու դպրոցական ծրագրերին համապատասխան։ Կարդացածները քննարկում ենք ընտանեկան «Գիհոն» պատի թերթում եւ հավաքներում։

Իմ գրադարանից օգտվում են նաեւ ուրիշները, ովքեր իսկապես գրքասեր են և գիտեն գրքի հետ վարվելու կանոնները; Այս հանգամանքը շեշտում եմ, որովհետեւ նման ընթերցողները դեռեւս մեծամասնություն չեն կազմում։ Կան այնպիսիք, որոնցից գիրքը ետ ստանալը անչափ դժվար է կամ ուղղակի անհնար, իսկ ոմանք էլ տարած գիրքը վերադարձնում են բզկտված վիճակում… Նման տրտունջ բազմիցս լսում եմ նաեւ իմ գործնկերներից, ուրիշներից։

Ուրախությամբ պետք է նշել, որ հարուստ անձնական գրադարան ունեցողները