ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է նրանց վարձատրել ըստ իրենց կատարած աշխատանքի վերջնական արդյունքի: Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին կրթության նախարարության, շրջժողկրթբաժնի եւ դպրոցի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի ներկայությամբ դասարաններում անցկացնել քննություններ եւ աշակերտների առաջադիմության համապատասխան նշանակել ուսուցչի հաջորդ տարվա աշխատավարձը (կամ նվազագույն, կամ միջին, կամ առավելագույն...)։
Սրա շնորհիվ ուսուցչի գլխին այլեւս չի զգացվի հսկիչների եռաստիճան հսկա բուրգի կարիքը... Յետեւաբար, դպրոցներում պետք է թողնել միայն տնօրենի եւ մեկ հաշվապահի հաստիքներ։ Մնացած տասնյակ հաստիքների հաշվին բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը...
Շրջանային ժողկրթբաժիններում թողնել միայն բաժնի վարիչի, գործավար-քարտուղարի, մեկ տեսուչի եւ մեկ մեթոդիստի հաստիքներ...
Վերացնելով Ուսուցիչների կատարելագործման եւ վերաորակավորման հանրապետական ինստիտուտը, նրա բազայի վրա կարելի կլինի ստեղծել մի քանի հանրապետական նշանակության ուսուցիչների կատարելագործման օրինակելի դպրոցներ, որոնց առաջավոր փորձը ուսումնասիրելով կկատարելագործվեն հանրապետության ուսուցիչները...
Անշուշտ, բարեփոխված լավ դպրոցը կնպաստի մեր երիտասարդ պետության կայացմանը։
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Թվում է, թե պետական գրադարանների լայն ցանցի պայմաններում անձնական գրադարանի կարիքը մեծ չէ։ Սակայն այդ մասնավորապես է ճիշտ։ Անձնական գրադարանը առանձնապես մտավորականի համար խիստ անհրաժեշտ է։ Չէ որ յուրաքանչյուր մասնագետ պետք է անընդհատ օրավուր, ժամ առ ժամ զբաղվի ինքնազարգացմամբ եւ միաժամանակ խորանա իր մասնագիտության բնագավառում։ Այս դեպքում էլ ավելի