էին նվագում զուռնայով, իսկ տների մեջ մարդկանց հմայում էին դուդուկի մեղմ ու հոգեհարազատ նվագով։
Հարկավոր է ամեն կերպ խրախուսել նրանց,ովքեր սկսել են վերադարձը դեպի մեր ազգագրական երգերն ու պարեղանակները, ովքեր ձգտում են պահպանել ագգագարական անհետացող գանձերը։ Նաեւ այդ նպատակով անհրաժեշտ է մշակույթի տներում, ակումբներում, դպրոցներում ստեղծել երգի-պարի խմբեր, դրանց աշխատանքներին մասնակից դարձնել փոքրահասակներին, երիտասարդներին, միջին տարիքի եւ տարեց մարդկանց։ Տոնախմբությունների ժամանակ հարկավոր է կազմակերպել ազգագրական պարերի պարահանդեսներ առաջվա պես դրանց տալով համաժոդովրդական բնույթ։
21 դեկտեմբերի 1982թ.
Նոր տարին հնում մեր նախնիները տոնում էին բնության գարթոնքը
նշանավորող բարեկենդան տոնի հետ, երկու շաբաթ անընդհատ երգ
ու պարով, կերուխումով, այնուհետեւ հայոց նավասարդ ամսի 1-6-ը
(օգոստոսի 11-16-ը) տոնակատարությունը այդպես էլ կոչում էին նավասարդ։
Ինչպես նշում է ազգագրագետ Վ. Բդոյանը, Նոր տարվա տոնակատարությունը կապված էր ընտանեկան ու համայնքային հարաբերությունների բարելավման, մարդու կյանքի նորացման գաղափարի եւ տնտեսության բարգավաճման հետ։ Դրա համար էլ տոնի նախօրյակին (մեզանում նաեւ տոնի օրը) վերացվում էին խռովությունները, հաշտվում էին մարդիկ միմյանց հետ։
Հիմա էլ այդ գեղեցիկ, բարի եւ մարդասիրական ավանդույթը ինչ-որ չափով պահպանվել է, որը բոլոր դեպքերում խրախուսելի է։
Տոնի օրերին վաղ առավոտից սկսած Ջավախքում մարդիկ օղիով եւ քաղցրավենիքով փոխայցելություններ էին կատարում եւ բարեմաղթություններ անում միմյանց (այս սովորույթը պահպանված է հիմա եւս,