Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՕՐԵՐ

«Արշալույս»

թիվ 25,

28 փետրվարի 1967

ՍՍՀՄ երիտասարդական տուրիզմի միջազգային բյուրոյի ուղեգրով անցյալ տարվա վերջին Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունում եղավ Սաթխայի միջնակարգ դպրոցի պատմության դասատու Արտյուշ Սանոսյանը։

Տպագրում ենք առանձին հատվածներ Ա. Սանոսյանի ուղեգրական նոթերից։


ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱԲԱՑԸ

Գնացքը դանդաղ մոտենում է չեխոսլովակյան սահմանամերձ փոքրիկ կայարանին։ Առաջինը, որ անմիջապես աչքի է զարնում այստեղ, դա կայարանի շենքի առաջնամասն է։

Գետնից մոտ երկու մետր բարձրության վրա գտնվող տախտակամածի վրա շարված են ծաղկամաններ թելերի վրա հյուսված ու մինչեւ կտուրը մագլցած ծաղիկներով, որոնք գիշերը, էլեկտրական լույսի տակ, կայարանի շենքին տալիս էին հեքիաթային դղյակի տեսք։

Նույն կայարանում գնացք են բարձրանում չեխոսլովակյան սահմանապահները՝ ուղեւորների փաստաթղթերն ստուգելու։ Այդ արարողությունը դեռ չվերջացած մեր վագոնում հայտնվում է մի վտիտ ու արագաշարժ երիտասարդ եւ ներկայանում մեզ.

― Ես Ֆուկաս Գլեբն եմ, ուսանող, քսան տարեկան, ձեր գիդը...

Այս աշխույժ ու համարձակ երիտասարդը, կարծես, իր հետ վագոն բերեց ամբողջ Չեխոսլովակիան, որի հետ մենք մտերմացանք անմիջապես եւ քիչ անց նա դարձավ բոլորիս սիրելի Գլերը։

Հաջորդ կայարանում գնացքը շատ քիչ է կանգնում, եւ իրենց ճամպրուկներով հազիվ են հասցնում վագոնի դռնից ներս մտնել 7-8 ուրախ ու աղմկոտ երիտասարդներ։ Գլեբը մեզ ծանոթացնում է նրանց հետ։ Ուսանողներ են։ Վերադառնում են Մոսկվայից, որտեղ անցկացրել էին իրենց պրակտիկան։ Մեր ծանոթությունը սկսվում է բարեկամական ջերմ զրույցով, որը շատ շուտով վերածվում է կովկասյան քեֆի։ Սեղանների վրա հայտնվում են հայկական կոնյակն ու վրացական գինին։ Դրանց ավելա–- 201 -