սահմանային անցակետերում: Նշանակել է մուտք Հայաստանի որեւէ երկիր եւ հակառակը: Վրաստանի հետ սահմանային «Դուռն» բնակավայր կար նաեւ Թիֆլիսի մոտ («Դուռն Տփղեաց»), որը հավանաբար, գտնվում էր ժամանակակից Դուռնուկ Մեծ եւ Դուռնուկ Փոքր հայկական գյուղերի տեղում...
Կուր գետի ձախ ափին, Մոսխական (Ղադո) լեռնաշղթայի ստորոտին Ածկուրի դիմաց գտնվում էր սահմանային Դեմոթի ամրոցը (հետագայում նաեւ Դիմոթի գյուղը), որը, հավանաբար, իր անվանումն ստացել է «Դիմաց» հայերեն բառից, ինչպես վրացականացված «Դվիրին» հայերեն «Դուռն» բառից... Դեմոթի ամրոցի կառուցման մասին հետաքրքիր տեղեկություն է հայտնում վրաց XI դ. պատմիչ Լեոնտի Մրովելին։ Բերդի կառուցումը վերագրում է հայոց Արտաշես Ա I թագավորի սպարապետ Սմբատին, երբ հայկական բանակը Ք. ա. II դարում վերջինիս հրամանատարությամբ վերամիավորում էր Գոդերձական կուսակալությունը։ Այս կապակցությամբ Մրովելին գրում է. «Նա (Սմբատը-Ս. Ա.) մի բերդ կառուցեց Օձրխեում, որը Սամցխե է կոչվում, Դեմոթ անունով մի տեղում Ղադո լեռան կպած, թողնելով մեջը զորամաս Ծունդացվոց օգնության համար, քանի որ (ինքն) Օձր խեցվոց հետ կռվելու գնաց»։
Մեծ Հայքի հյուսիս-արեւմտյան սահմանագիծը անցնելով Մոսխական (Ղադո) լեռներով՝ այս Դեմոթ ամրոցի մոտով, իր մեջ ընդգրկում էր նաեւ Մեծ Հայքի հյուսիսային կուսակալությունը Գոդերձականը՝ Սամցխե (Սամեսխեթ-Երկիր Մեսխաց) եւ Աճարա գավառներով։ Գոդերձականը Հայաստանի կազմում հիշատակվում է դեռեւս Ք. ա. VIII դարի «Խորխորյան տարեգրության» մեջ։ Ըստ այդ գրավոր աղբյուրի, Արարատյան (Վանի) Հայոց թագավոր Արգիշտի Ա-ն վերամիավորում էր «եթիունյան» հայկական ցեղերով բնակեցված հյուսիսային տարածքները մինչեւ Մոսխական լեռնաշղթայի հյուսիս արեւելյան ծայրամասը, ուր գտնվում էր Սուրամ Երկիրը եւ լեռնաշղթան։ Կուսակալությունը Ք. ա. VI դ-ից մինչեւ III դարի վերջերը շարունակում էր մնալ Երվանդունիների Հայկական պետության կազմում։ Ք. ա. II դ. սկզբներին, կարճ ընդմիջումից հետո, Հայոց Արտաշես Ա թագավորն այն նորից վերամիավորեց Հայաստանին, որի կազմում երկրամասը մնաց մինչեւ մ. թ. 37 թ. հռոմեա-պարթեւական պայմանագիրը, որի հետեւանքով Գոդերձական կուսակալությունը եւ Գուգարաց աշխարհի Թոր գավառը (ըստ իս, «թորը» հայերեն «փորի» (ձոր) աղավաղված եւ վրացականացված ձեւն է։
― 33 ―