Նման օրինակ կա վրաց IX դ. պատմիչ Արսեն Սափարացու մոտ։ Հայերեն «Ձորոփոր» տեղանունը գրված է վրացերեն «Ձորոթոր» ձեւով։ Կան նաեւ ուրիշ նման օրինակներ), հանվելով Մեծ Հայքի կազմից տրվեցին Վիրք Քարթլիին, դեռեւս Պտղեմեոսի Asia tabula tertia քարտեզում հիշատակված Գուգարքի (Gogarene) 6 քաղաքներից մեկի Ascura Ածկուրի հետ միասին...
Ascura-Ածկուր տեղանունն անառարկելիորեն հայկական է։ Ըստ մեր ստուգաբանության, այն բարդ բառ է, կազմված «Ած» եւ «Կուր» բաղադրիչներից։ Բարդության «Կուր» բաղադրիչը Կուր գետի անվանումն է, իսկ «Ած» մասնիկը, ըստ ՆՀԲ-ի, հայերեն «ածել» («ածեմ») բայի արմատն է, որը նշանակում է ինչ-որ բան բերել, ինչ-որ մեկի, ինչ-որ բանի մոտ կամ առջեւ դնել։ Ըստ Հ. Աճառյանի Հայերեն արմատական բառարանի, բնիկ հայերեն «ածել» (ածի, ած) բառի 5-րդ նշանակությունն է շինել։ Ուրեմն, «Ածկուր» նշանակում է «Կուրի մոտ դրված, շինված» (այս պարագայում ամրոցը)։
Այս բերդաքաղաքը ոչ միայն օտար (վրացերեն եւ այլ), այլեւ մեր պատմիչների կողմից 10-րդ դարի սկզբին հիշատակվում է «Ասկուրեթ» կամ «Սակուրեթ» վրացականացված ձեւով։ Ինչպես գրում է Ամենայն Հայոց կաթողիկոս Հովաննես Ե Դրասխանակերտցին (898-929 թ.թ.) իր «Պատմություն Հայոց» գրքում, Հայոց թագավոր Աշոտ Երկաթն իր եղբոր Աբասի հետ միասին 250 զինվորներով Սակուրեթ բերդի մոտ 921 թ. պարտության մատնեց իր դեմ ապստամբած Գուգարաց աշխարհի իր կողմից նշանակված կառավարիչներ Վասակ եւ Աշոտ Գնունի եղբայրների 4000-անոց բանակը, որը նրանք վարձել էին Կովկասի լեռնականներից եւ Թիֆլիսի արաբական ամիրայությունից։ Ինչպես գրում է պատմիչը, նրանցից ոչ-ոք կենդանի չմնաց, բացի Վասակից, ով փոքրաթիվ այրերով թաքնվեց Շամշույլդե ամրոցում։
10-րդ դարի վերջերին (988 թ.), ինչպես գրում է Ասողիկը, Տայքի Կյուրապաղատ Դավիթը եւ վրաց թագավոր Բագրատը ընդդեմ ափխազա-վրաց թագավոր Բագրատ Գ-ի (վրաց թագավոր Բագրատի թոռն է), օգնության էին կանչել Հայոց Սմբատ Տիեզերակալ թագավորին։ Վերջինիս հետ Ջավախքի Դլիվեկ (այժմ Դիլիֆ) գյուղն էին եկել նաեւ Կարսի երիտասարդ թագավոր Աբասն իր կարմրազգեստ գնդով, Վասպուրականի, Սյունյաց, Կյուրիկյան (Աղվանից) իշխաններն իրենց զորքերով։
Դլիվեկում կնքված հաշտության պայմանագրի համաձայն, ափխազա-վրաց
― 34 ―