Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագավոր Բագրատ Գ-ն Հայոց Սմբատ թագավորին զիջեց Սակուրեթ (Ածկուր) ամրոցը։ Սակայն այն երկար չմնաց Մեծ Հայքի կազմում: Պայմանավորվածության համաձայն, Սմբատ Տիեզերակալի մահից հետո, 990 թ. Ածկուրը նորից անցավ ափխազա-վրաց Բագրատ Գ թագավորի գերիշխանության տակ։

Ածկուր բերդաքաղաքը ի սկզբանե միշտ եղել է հայաբնակ։ Հետագայում այստեղ բնակություն են հաստատել նաև հրեաներ, վրացիներ ու թուրքեր։ Այստեղ հայերի առկայության մասին կարդում ենք 15-րդ դարի հիշատակարաններից մեկում։ Չնայած Ածղաւր (Ածկուր) բերդաքաղաքի մասին չէ հիշատակարանը, սակայն հիշվում է Ոհանէս Ածղաւրեցի (Ածկուրեցի) անունով մի գրիչ. որը Աստվածատուր քահանայի պատվերով 1434 թ. հեղինակել է «Մեկնութիւն կաթողիկէից թղթոց Սարգսի Շնորհալոյ» աշխատությունը եւ հիշատակարանը։

1579-ին Ածկուրն իր շրջապատի գյուդերով հանդերձ. Սամցխեի աթաբակության կազմում, ընկավ Թուրքիայի տիրապետության տակ։ Այն դարձավ Գյուրջիստանի վիլայեթի Ախալցխայի լիվայի շրջաններից մեկը։ 1595-ին Թուրքիան Գյուրջիստանի վիլայեթում անցկացրեց աշխարհագիր։ Վիլայեթի հարկատու ծխերի ներկայացուցիչների անունները, որոնց մեծամասնությունը հայկական են, ամփոփված են «Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարում», որը 1941-ին Ս.Ս. Ջիքիան թուրքերենից թարգմանել է վրացերեն։ Ինչպես երևում է թարգմանությունից. Ս.Ս. Ջիքիան ջանք ու ճիգ չի խնայել հայկական անուններն աղավաղելու. վրացացնելու եւ գոնե խճճելով անհասկանալի դարձնելու համար։

Եվ գիտական, եւ ազգային շահերի տեսակետից ելնելով. միանգամայն ճիշտ եւ շահեկան կլինի, եթե «դավթարը» հայ թուրքագետի կողմից բնագրից (թուրքերենից) անմիջականորեն հայերեն թարգմանվի։ Այդ դեպքում հարյուրավոր հայկական գյուղանուններ ու հազարավոր անձնանուններ կշտկվեն ու կհնչեն հայերեն։

Աշխարհագրի ժամանակ Ածկուր քաղաքում հաշվվում էր 107 հարկատու, 2675 բնակիչ (յուրաքանչյուր հարկատու ներկայացնում էր 25 բնակչի)։

Ինչպես Ածկուրի, այնպես էլ նույնանուն շրջանի գյուղերի հարկատուների անունները մեծամասամբ հայկական են (1. Կուպրա՞. 2. Մանվել նրա եղբայրը. 3. Վարձել. 4. Մազման, 5. Եղիա. 6. Գևորգ և այլք…)։

― 35 ―