Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարապետյանը, այն ավելի հին է եւ ավելի վաղ ժամանակներից է գոյություն ունեցել, որովհետեւ հայերն այնտեղ միշտ հոծաքանակ են եղել։ Այն բազմիցս, ինչպես 1861-ին, ենթարկվել է վերանորոգման։

Եկեղեցուն կից գործել է հայկական ծխական դպրոց։



ԴԻԼԻՖ
(ԴԼԻՎԵԿ)
«Էջմիածին քաղաք» թերթ 1999թ. սեպտեմբերի 21

Գյուղը գտնվում է ՎՀ Նինոծմինդա (Բոգդանովկա) քաղաքից 10 կմ արեւմուտք։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց։ Գյուղի բնակիչները, որոնց թիվը 1500 է, խոսում են Մշո բարբառով։ Նրանց նախնիները եկել են 1830 թ․ Էրզրումի նահանգի Խնուս գավառակի Ենգիքրոյ եւ Խաչալույս, Բուլանըխ (Հարք) գավառակի Ենիքոյ, Խլաթի Թեղուտ եւ այլ գյուղերից... 1865 թ. կառուցել են սբ. Վարդան Զորավար (սբ. Վարդանանց) եկեղեցին։

Շրջանում դիլիֆցիները հայտնի են որպես ազգագրական երգերի ու պարերի լավագույն կատարողներ։

Դելիֆը «Դլիվեկ» ձեւով հիշատակվում է միջնադարի հայ եւ վրաց պատմագրության մեջ։

Ափխազավրաց թագավոր Բագրատ Գ-ն, որին Տայքի Դավիթ Կուրապաղատը որդեգրել էր եւ նշանակել իր հետնորդ. 988 թ. «...ծածուկ ժողովեց իր ողջ զորքը եւ մտավ Քարթլի... Այնժամ իսկույն հայտնեցին Դավիթ Կուրապաղատին... իսկ Դավիթ Կուրապաղատը շտապ եկավ, հավաքեց իր զորքը եւ իրազեկ դարձրեց հայոց բոլոր թագավորներին... Մեծ զորքով եկան (հայոց թագավորները– Ս. Ա.) եւ կանգ առան Դլիվում...» (տես, «Քարթլիի մատյան»)։

Այս դեպքի մասին Ասողիկը գրել է հետեւյալը. «Եւ Կիւրապաղատն Տայոց Դաւիթ եւ թագաւորն Վրաց Բագարատ (սա ափխազա-վրաց թագավոր Բագրատ Գ-ի պապն է, որը, ըստ «Քարթլիի մատյանի», վախենալով, որ իր