Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց բաձրահասակ են և վայելչակազմ, կարող, պատերազմներում անփորձ և ոչ պիտանի»։

Իսկ Աշոցքի (վրաց. Աբոց) բնակիչների մասին գրում է. «դավանությամբ հայեր են, բարձրահասակ և վայելչակազմ տղմարդիկ, թեև անճոռնի իրենց հագուստով, տաշիրեցոնց նման, պատերազմում պիտանիներ...»։

Այնուհետև Վախուշտին նկարագրում է Մեծ Հայքի Գուգարքի նահանգի (բդեշխության) հյուսիս-արևելյան մյուս տարածքներն ու բնակավայրերը (Դբանիսի (Դմանիսի) ծորը, Փինեզաուրի ձորը, Նախիդուրը (Ցուրտավը), Գետաձորը (Գետիս-խեվի), Քվիշաձորը (Քվեշիս-խեվի), որը նույն «Քուեշ փորն» է ըստ Ա. Շիրակացու «Աշխարհացույցի» Թելեթները (Թելեթեբի) սուրբ Գևորգ Եկեղեցու հայկականհնությունների 1002 թվականին հայերեն արձանագրությամբ և այլն) ընդհուպ մինչև Տփղիտ.

Մանրամասնորեն նկարագրում է նաև Գուգարքի հյուսիս-արևմտյան հատվածը Ջավախքը, Թոեղքը, Սամցխեի նշանավոր վայրերը(Ածկուրը, Ախալցխան), Տայքի հյուսիսային գավառները և այլն։

18-րդ դարի վրաց Անանուն աշխարհագիրը 1769 թվականին իր «Վրաստանի կից երկրների նկարագրությունը» գործում նկարագրում է Դարսը, Բայազետը, Երևանը, Գանձակը, Շաքին, Ղարաբաղը և այլ վայրեր ու գրանցում հայության վիճակը։ Առանձնապես հետաքրքիր է «Նկարագրություն Խամսայի» վերտառությամբ գլուխը, որտեղ նկարագրում է Ղարաբաղի մելիքությունները։ Ճիշտ է, նա սխալմամբ հինգի փոխարեն յոթ մելիքություն է գրում, բայցևայնպես Անանունի տեղեկությունները շատ արժեքավոր Են։ Ըստ վերջինիս, իր ապրած ժամանակաշրջանում (18-րդ դար) Խամսայի մելիքություններում բնակիչները բացառապես հայեր են. «... Այս (տեղի բնակիչները) քրիստոնյաներ են դավանությամբ հայեր և սրանք եւս ունեն (իրենց) կաթողիկոսը (ի նկատի ունի Գանձասարի կաթողիկոսությունը - Ա.Ս.)։ ... Եվ այս Խամսայի մեջտեղը հնուց կա մի ամուր բերդ (ի նկատի ունի Շուշի բերդը - Ա.Ս.), որը գրավեց (Ջվանշերը)»։ Հեղինակը զուգահեռաբար պատմում է, որ այդ ժամանակ տարաձայնություն է ծագել վրացիների ու քոչվորների միջև։ Տեղի ունեցած կռվում վրացիները պարտության են մատնում քոչվորներին. «... մեր զորքից պարտվեցին ու ավերվեցին ոչ թե այն քրիստոնյա-հայերը, այլ միմիայն այն Ջվանշերը (Ջոհանշիրը)»։ Ըստ պատմիչի, այդ ժամանակ Ջվանշերը ի վիճակի էր

― 50 ―