դուրս հանել 2500 զինվոր, իսկ Խամսայի հայերը կարող էին դուրս հանել 4500 զինվոր։
Խամսայի մելիքությունների (Ղարաբաղի) մասին հետևենք վրաց Անանուն աշխարհագրի անաչառ խոսքին. «... Այս երկիրը տարածվելով արևելքից արևմուտք հասնում է մինչև Ղարադաղի և Գանջայի սահմանները, և գտնվում է Օիրվանի ու Նախիջևանի, Գյանջայի և Ղարադաղի միջև։ Այս Խամսայի մարդիկ, որոնք հայեր են, հույժ քաջարի են, ռազմատենչ և խիզախ։ Եվ այս մելիքների միջև փոխադարձ նախանձի և թշնամության առաջացումը Ջվանշերի (Ջոանշիրի) ձեռքը գցեց այստեղի հայերին» (նշվ. աշխ. էջ 154)։
Այո, ինչպես տեսնում ենք, երկպառակտությունը, որը սկիզբ է առնում նախանձից ու կույր ատելությունից, մեկ անգամ չէ. որ պատճառ է դարձել մեր հպյրենիքի տարածքների, պետականութլան կորուստների։ Այս դեպքում; ինչպես ւփտենք, ինքնակոչ մելիք Օահնազարի դավաճանության հետևանքով, որը մեծ շնորհ էր քոչվորներին, ջիվանշիր ցեղի ցեղապետ Փանահը տեր դարձավ Արցախի սիրտը հանդիսացող հայոց Շոշ-Շուշի ամրոցին և 18-րդ դ. 50-ական թվականներին հիմնեց թուրքական իշխանություն, որն իր հետևանքներով մինչև 1992թ. մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրը, չարորակ ուռուցք էր Հայոց Արցախի մարմնում։
Ի դեպ, ինչպես վկայում է Օթար Թումանովը (ծագումով հայ է) 1754թ. դեկտեմբերի 1-ին Պետերբուրգ հղած իր զեկուցագրում, այդ համառ ու աներես քոչվոր ելուզակներին 1754թ. օգոստոսի 26-ին լավ դաս էին տվել Գյուլիստանի Յուսուֆ (Հովսեփ) եւ Հաթամ (Ադամ) մելիքները. «...Սրանք մինչև 1500 (զինված) մարդ ունեն։ Այս հայերի վրա հարձակվել է Փանահ-խանը, հայերը հաղթել են, Փանահ-խանի մարդկանցից 300-ի չափ սպանել են...» (Տես նշվ. աշխ., հատ. Գ, էջ 107)։
Այժմ Արցախը հիմնականում ազատագրված է։ Մենք պարտավոր ենք տեր կանգնել ազատամարտիկների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակին և մտածենք հետագա հաղթանակների մասին... Դրա համար մենք պետք է մոռանանք անձնական վիրավորանքներն ու եսակենտրոնությունը, վերջ տանք ամբիցիաներին, «փոխադարձ նախանձին ու թշնամությանը»։ ճիշտը դժվար է որոշել։ Թերևս հիմա դրա ժամանակը չի... Թույլ չտանք նոր վասակների ու շահնազարների հանդես գալուն, մեր պատմությունը լիքն է նման դավաճաններով, որոնցից
― 51 ―