մեր ազգի գլուխը կուշտ է… Դրանք ազգի համար բախտորոշ պահերին միշտ հարվածել են մեր թիկունքից հանուն իրենց «ճշմարտության»…
Ըստ իս, հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչպես է Հայաստանն ու հայերին ներկայացնում իր «Կալմասոբա» ստեղծագործության մեջ Իոանե Բագրատիոն-արքայագնը (1772-1839թթ.), որը ապրում և գործում էր Պետերբուրգում։ Նրա վերոհիշյալ գիտական աշխատության արժեքն այնքան բարձր է, որ այն հաճախ անվանում են վրաց առաջին հանրագիտարան։ Գրքի «Արմենիայի կամ Սասոմխեթոյի մասին» գլխում նկարագրելով Հայաստանը (Արմենիան), գտնում է, որ այն ունի 1560 վերստ երկարություն ու գրեթե նույնքան էլ լայնություն (իհարկե, սա չափազանցված է։ Իոանեն արդյոք կրե՞լ է հունա-հռոմեական պատմաբանների ազդեցությունը։ Օրինակ, ըստ Պրմպեոս, Տրոգոսի Մեծ Հայքի չափերը այսպիսիք են. երկարությունը 1650 կմ, լայնությունը 1050 կմ, ըստ Պլինիուսի համապատասխանաբար 1950 կմ և 975 կմ։ Ըստ «Հայ ժողովրդի պատմության» 870 կմ և 550 կմ է Մեծ Հայքի իրական չափերը)։Նա հայերին նկարագրում է հետևյալ կերպ. «…Հայերը արտաքուստ գեղեցիկ են, թխահեր, սել աչք ու ունքերով, իսկ որոնք Վրաստանին կից են ապրում, սպիտակ-կարմրագույն են։ Սրանք համեստ նիստուկաց ունեն, մեծ հակում ունեն դեպի առևտուրը և միաժամանակ խնայող-տնտեսներ (իկոնոմոսի) են և տնային կարիքների գիտուններ, ուսման սիրահարներ և հեշտ ուսումնասիրում են այլևայլ լեզուներ և շատ լեզուներ էլ գիտեն։ Հյուրասեր են և օտարներին ընդունող, թշվառներին օգնող, սակայն մի փոքր նախանձոտ, գոռոզ… զինվորական գործերում միջին արիություն ունեցող, ոչ շատ քաջարիներ և ոչ էլ երկչոտներ, անխոնջ և համբերատար…
Նրա (Հայաստանի) հողերը բաժանված են Թուրքիայի, Պարսկաստանի և Վրաստանի միջև, բայց կան և ագատ վայրեր, որոնք լեռների և նեղ ճանապարհների շնորհիվ անմատչելի լինելով թշնամիների համար միանգամայն ագատ են, անառիկ»։
Հեղինակը «Վրաստանի մասին» գլխում շատ մեծ կարծիք է հայնում հայոց լեզվի մասին և նրա դերը հին Վրաստանում խիստ բարձր է գնահատում. «(Հնում Վրաստանում) ապրողները խոսում էին վեց տեսակ լեզվով, այն է հայերեն (սոմխուրի), վրացերեն, խագարերեն կամ ջաղաթայի լեզվով, ասորերեն, հունարեն և եբրայերեն։ Սրանցից առաջին երկուսն էին ավելի գործածվում, այսինքն հայերենը և վրացերենը…» (Տես նշվ. աշխ. հատ. Գ, էջ 251-258)։