Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատուկ երեւույթ է (թերևս ինձ հայտնի չէ, թե նման սիստեմ ուրիշ լե- զուներին ևս հատո՞ւկ է, թե՞ ոչ...)։ Ըստ Մ. Մուրադյանի կազմած թիվ 5 աղյուսակի (տես էջ 181)՝ Մոկսի բարբառի հարևան բարբառներից Բիթլիսի Ոզին ոչ մեծ գյուղի ենթաբարբառում ևս կա թվականների կազմավորման նման սիստեմ և աննշան նկատվում է նաև Վանի բարբառում:

Կարծում եմ, այս հարցը արժանի է մասնագետների ուշադրությանը խոր և համակողմանիորեն ուսումնասիրելու համար։


ՀԱՅԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ

«Ուրբաթ»

թիվ 19,

24 օգոստոս, 1990թ.


Ջավախքի մասին մեզ հասած հնագույն գրավոր տեղեկությունը Արարատյան (Վանի) թագավորության Արգիշտի 1-ին թագավորի «Խորխորյան տարեգրությունն» է, որտեղ Արգիշտիի գրաված տարածքների թվում հիշատակվում է նաև Ջավախքը «Զաբախա» ձևով: Արգիշտին միավորում էր կամ վերամիավորում Երկրի հյուսիսում գտնվող հայկական ցեղերին, որոնց սահմանները հյուսիսում հասնում էին մինչեւ Մոսխական լեռնաշղթայի հյուսիսարևելյան ծայրամասը, ուր գտնվում էր Սուրամ երկիրը և լեռնաշղթան։

Այնուհետև, ըստ Ստրաբոնի, հայոց Արտաշես 1-ին թագավորը Գուգարք նահանգը (ինչպես նաև նրա գավառներ Ջավախքն ու Թռեղքը), որը Երվանդունիների հարստության ժամանակաշրջանում նույնպես շարունակում էր մնալ Հայկական պետության կազմի մեջ և միայն մ.թ.ա. 3-րդ դարի վերջերին էր անցել Վրաստանին, մ.թ.ա. 2-րդ դարի սկզբներին վերամիավորում է մայր հայրենիքին։ Այս մասին վկայում են Խորենացին և վրացական աղբյուրները...

Գուգարք նահանգը (բդեշխությունը) Հայկական պետության կազմում շարունակում է մնալ մինչև մ.թ. 387 թվականը, որից հետո անցնում է Վրաց մարզպանությանը։

― 70 ―