Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


9-րդ դարի Ջավախքի հարավային մասը Գոգշենը, միացվում է հայ Բագրատունիների թագավորությանը։ Գավառը 12-14-րդ դդ. Ջավախքի Զաքարյանների ժառանգական կալվածքն էր (Թամար թագուհին էր այն նվիրել Սարգիս Զաքարյանին (Թմոգվեցի)…


1266թ. Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին մոնղոլների օգնությամբ Վրաստանից անջատել է Սամցխեն Ջավախքի հետ միասին, և կազմել է կիսաանկախ Սամցխե-Սաաթաբագոյի իշխանություն։ 1637թ. թուրքերը այդ իշխանությունը գրավելով դարձրին Ախալցխայի փաշայություն, որի սանջակներից էր Ջավախքը (Ախալքալաքը)։ 1829թ. Ախալաքալաքի գավառը Ախալցխայի գավառի հետ միասին միացվեց Ռուսաստանին…

Հայերը Ջավախքում ապրել են անհիշելի ժամանակներից։ Ասածիս լավագույն ապացույց-վկաներն են վիշապաքարերը, որոնք, ինչպես գտնում է Ն. Մառը, ստեղծվել են մեզանից 7 հազար տարի առաջ։ Ի դեպ Հայկական լեռնաշխարհից հեռանալիս հնդեվրոպական մի շարք ցեղեր, «վիշապ» կոչվող քարակոթողները իրենց հետ սայլերով տարել են (կամ իրենց հետ վերցրել են այդ պաշտամունքային կոթողների գաղափարը…)։

Հայերը Ջավախքում ապրելով անընդմեջ, շարունակել են ստեղծել իրենց մշակույթի հուշարձանները… Դրանցից կարելի է վկայակոչել քրիստոնեության շրջանում վիշապաքարերի, վերածվելը Հյուսիսային Հայաստանին հատուկ հսկա (2.5-3 մ բարձրության) թելավոր ծավալային խաչքարերի, Ն. Մառի արտահայտությամբ, զուտ հայկական մշակույթի հուշարձանների…

Ջավախքի միջնադարյան հայկական նյութական հուշարձանների հարցով յետաքրքիր է նաեւ ամբողջ Ջավախքի տարածքով մեկ սփռված մոտ 40 այն խաչքարերի գոյության փաստը, որոնք թվագրվում են 9-16-րդ դարերով եւ մեծ մասի վրա կա հայերեն արձանագրություն (այս նյութերը ինձ տրամադրեց մեծարգո Սամվել Կարապետյանը…)։ Տարբեր ժամանակներում գավառում հայերի մասսայական առկայության մասին են վկայում նաեւ հետեւյալ փաստերը։

Լեոն, հենվելով վրացական աղբյուրենրի վրա, գրում է, թե 4-րդ դարի սկզբներին, երբ Ս. Նինոն (Նունե) Հայաստանից Ջավախքի վրայով Վրաստան է գնում քրիստոնեություն քարոզելու, Թափառավան (Փարվանա) լճի մոտ հանդիպում է Մցխեթայից ու նրա շրջակայքից եկած