կան (թուրքերեն) ստուգաբանությունից, կապում են մուսուլմանական Սադղ անվան հետ։
Այժմ փորձենք հնարավորին չափ պարզել ճշմարտությունը։ Կ. Պտղոմեոսի «Աշխարհագրական ձեռնարկի» հիման վրա ստեղծված «Ասիայի երրորդ քարտեզում» այսօրվա «Սաթխա» բնակավայրի տեղում նշված քաղաքը լատիներեն գրված է Sedala-ն (Սեդալա) ձեւով։ Այս անվանաձեւը երկու հազար տարվա ընթացքում աստիճանաբար ենթարկվելով հնչյունաւփոխության դարձել է «Սաթխա»։ Այդ տեղի է ունեցել հայերենի հնչյունափոխության օրենքներին համապատասխան։
Sadalan-ն հայերեն հնչել է «Սեդաղա» ձեւով։ Ըստ Հր. Աճառյանի (տես Հր․ Աճառյան «Հայոց գրերը», Երեւան, 1984, էջ 594), հայերենի ղ-ի նախնական հնչման ձեւը հետքմական Լ(լ)–ն էր։ Նա ենթադրում է, որ հայերենի ղ հնչյունը առաջացել է 8-9-րդ դարերում։ Նրա կարծիքով բոլոր տառադարձությունների մեջ էլ հայերենի ղ-ն համապատասխանում է օտար ազգերի Լ հնչյունին։
Նման բազմաթիվ անվանումներ կան վերոհիշյալ քարտեզում։ Օրինակ, Satala (Սատալա) ձեւով քաղաք նշված է եւ Պտղոմեոսի, եւ Պեւտինգերյան քարտեզներում, որը տեղայնացվում է Փոքր Հայքի արեւելյան մասում. Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի արեւմտյան սահմանի մոտ։ Այն այժմ հնչում է «Սատադղ» ձեւով։ Կամ «Քասաղը» 2 հազար տարի առաց լատիներեն գրվել է Cosala-Casala (Կոսալա-Կասալա) ձեւով։ Բոլոր դեպքերում լատիներեն L հնչյունի հայերեն Ղ հնչելն է գլխավոր փոփոխությունը։
Հետագայում էլ «Սեդաղա» անվանումը ենթարկվել է այլ հնչյունափոխությունների։
Առնմանակման (ասիմիլյացիա) հնչյունափոխության է ենթարկվել ե-ն, որը բառամիջի եւ բառավերջի ա-երի ազդեցության տւսկ դարձել է «ա»