Պատմական Հայաստանի սահմանները I դարի իրադրությամբ Կղավդիոս Պտղոմեոսը նշել է ոչ թե աշխարհագրական նկարագրությամբ, այլ ճշտորոշել է տեղում ամրացված քարասյուների 13 կետերի աշխարհագրական կոորդինատներով։
Խնդրո առարկա երրորդ սահմանային կետը գտնվում է Աճարա-Իմերեթյան լեռնաշղթայի հյուսիս-արեւմտյան հատվածում եւ բաժանել է Մեծ Հայքր Կոլխիդայից ու Կապադովկյան Պոնտոսից։ Չորրորդ սահմանային կետով Մեծ Հայքը բաժանվել է Կոլխիդայից ու Իբերիայից (Վիրք)։ Տվայլ սահմանակետը գտնվել է Աճարա-Իմերեթյան (Մոսխական) լեռնաշղթայի վրա, Սուպսա գետի ակունքի մոտ։ Հինգերորդ սահմանակետը Սուրամի լեռնաշղթայի հարավային ծայրամասում Կուր գետի ափին է եղել։ Վեցերորդ սահմանակետը գտնվել է Աղվանք (Ա լազան) գետի աջ ափին, Սղնախ բնակավայրի մոտ եւ բաժանել է Մեծ Հայքր Վիրքից ու Աղվանքից։ Սահմանային հաջորդ երեք կետերը (7-րդ, 8-րդ եւ 9-րդ) գտնվում էին Կասպից լճի արեւմտյան ափին։ Լիճն այդ ժամանակներում 12.5 մետր բարձր էր եւ նրա արեւմտյան ափերը ժամանակակից ափերից 60 կմ արեւմուտք էին ընկած եւ Կուր ու Արաքս գետերն էլ առանձին գետաբերաններով էին թափվում լիճ… (Ի դեպ, այժմ լճի ջրերը բարձրանում են, եւ «Ադրբեջան» հորջորջվող նորաթուխ, նորահնար պետության տարածքներից մոտ 5 հազար կմ² ջրի տակ է մնացել)։ (Տես ՊԲՀ, 1980, թիվ 2, էջ 204)։
Ուրեմն, Մեծ Հայքի հյուսիսային սահմանն սկսվում էր Մոսխական (Աճարա-Իմերեթյան) լեռնաշղթայի հյուսիս-արեւմտյան ծայրամասից (համարյա Սեւ ծովի ափերից) շարժվելով դեպի հյուսիս-արեւելք, անցնելով լեռնաշղթայի ամենաբարձր գագաթով (2850մ), Սուպսա գետի ակունքի մոտով, որտեղ, ինչպես ասվեց, գտնվում էր 4-րդ սահմանային կետը, առաջանալով եւ Կոլխիդան Մեծ Հայքից անջատելով, սահմանային 5-րդ կետի մոտ, Բորժոմիի մերձակայքում. Կուր գետով նախ