Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Ղուլու, որք էին բովանդակ ի մեր ազգէ։ Եւ քշեցին զայր եւ զկին, զծեր եւ զտղայ եւ տարան ի Խորասան թուով ԶՌ (6000), որպես եւ լսեմք»։ Ոմանք այն կարծիքին են, թե Ջավախքը Ռուսաստանին միացնելուց առաջ այնտեղ հայեր չեն եղել։ Դա ճիշտ չէ։ Ջավախքի բնակիչներից շատերը գիտեն, որ Բարալեթի, Մուրջախեթի, փոկայի հայ բնակչության մի մասը բնիկներ են։ Ռուբեն Տեր-Մինասյանի «Ախալքալաքի պայքարը» հողվածում զետեղված են Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների 1831թ. մարդահամարի տվյալները, որտեղ հաշվված են միայն բնիկները, առանց 1830թ. երկվոր հայերի։ Վիճակագրությունն այսպիսին է (1828-1829 թթ. պատերազմից հետո)՝ 1716 հայ բնակիչներ (ընտանիքներ), 179 բնիկ վրացի ընտանիքներ եւ 639 մահմեդական ընտանիքներ։ Ահա այսպիսին էր բնիկ հայերի տեսակարար կշիռը Ջավախքում։ Այսօր Ջավախքի Ախալքալաքի եւ բոգդանովկայի շրջաններում ապրում է 120 հազար հայ…