1908 թ. էկզեկուցիան Ջսվսխքի Գանձս,
Սեծ և Փոքր Արագյսլներ, Սսթխա գյուղերում
և Վահան Տերյանի գործունեությունը
թիվ 88
1908թ. ամռանը, հունիսի վերջերին սպանել էին Ախալքալաքի գավառի Սաթխայի գյուղական հասարակության Սաղամո թուրքաբնակ գյուղի չորս կալվածատերերից մեկին մեծահարուստ Ասլան֊աղային։ Ինչպես գրում է «Մշակ» թերթը («Մշակ» թիվ 149, հուլիսի 11), գավառի այդ հարուստ բեկերից մեկը բորչալվեցի երեք բեկերի հետ միասին Ախալքալաք քաղաքից Սաղամո վերադառնալիս ճանապարհին, Գանձա, Հեշտիա և Արագյալ գյուղերի միջև ընկած տարածքում հարձակման էր ենթարկվել Մաշադի-Ակոբի գլխավորած հնչակյան 5 հոգուց բաղկացած խմբի կողմից։ Սպանվում են Ասլան-աղան և նրա հյուրերը բորչալվեցի 3 բեկերը։ Չնայած թերթում, հասկանալի պատճառներով, հարձակումը բնորոշվում է որպես ավազակային, իսկ հարձակվող խումբը ավազակախումբ, սակայն իրականում միանգամայն հակառակն էր։ Ինչպես վկայում են ժամանակակից տեղաբնակները, Մաշադի-Ակոբի այդ ֆիդայական խումբը տարիներ շարունակ շրջում էր Ջավախքի լեռնաշխարհում և հայ գյուղացիներին պաշտպանում թուրք ավազակախմբերից և արժանանում էր տեղի հայության համակրանքին ու օժանդակությանը։ Ի դեպ, այդ ժամանակ նմանատիպ խումբ էր նաև ախալցխացի հայ խմբապետ Ասլան Ասլանյանի խումբը, որը նույնիսկ Ախալքալաքի գավառապետի կողմից զենք էր ստացել և արտոնություն հայտնի թուրք ավազակապետ էյիբին ու նրա ավազակախումբը ոչնչացնելու համար։ Որը և հայ խմբապետ Ասլան Ասլանյանը կատարել էր մեծ հաջողությամբ։
Ասլան-ադայի վախեցած որդիներն ու ազգականները միայն 40 գանձացի հեծյալների ուղեկցությամբ են գնում դեպքի վայրը։ Անձամբ դեպքի վայր է ժամանում նաև գավառապետ Մանդրիկինը և ոստիկանական քննություն կատարելով ձերբակալում գանձացիներ Արտաշես Պարիշյանցին, Աոդոմոն Խելառ-Սկոյանցին, յուզբաշուն, գյուղի