Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խանութպանի, մի քանի արագյալցու, հեշտիացի հանդապահին եւ ուրիշների։ Ձերբակալում են նաեւ խմբապետ Ասլան Ասլանյանին։ Ձերբակալվածները քննությունից հետո անմեղ ճանաչվելով, շուտով ազատ են արձակվում:

Գավառապետը, որպես պատժամիջոց, որոշում է վերոհիշյալ գյուղերը էկզեկուցիա ուղարկել։ Սովորաբար էկզեկուցիան տվյալ վայրը կամ վայրերը զորք ուղարկելը, տներում տեղավորելը, բնակիչների հաշվին կերակրելը, կատարվում էր իշխանությունների կողմից որեւէ կարգի ըմբոստություն (խռովություն եւ այլն) ճնշելու նպատակով։ Նշանակում է այս դեպքը գավառապետի կողմից դիտվել է որպես ըմբոստություն։ Դա պատահական չէր, որովհետեւ 1905–07թթ. հեղափոխության ազդեցության տակ, գանձացի, սաթխացի, արագյալցի գյուղացիները, որոնք մշակում էին սաղամոյի թուրք 4 աղաների ու բեկերի հողերը, հաճախակի էին ըմբոստանում նրանց դեմ բարձր պարհակների պատճառով (բահրան այն ժամանակ կազմում էր բերքի 1/3-ը), առանձնապես Մաշադի-Ակոբի խմբի անմիջական հովանավորությամբ եւ աջակցությամբ։

Հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանը, որ այդ ժամանակ գտնվում էր հայրենի Գանձա գյուղում, էկզեկուցիայի մասին 1908թ. հուլիսի 28–ին Ցոլակ Խանզադյանին հղած նամակում գրում է. «… Մեր գյուղը էկզեկուցիա են ուղարկում… Օգոստոսի 10-15-ին մտադիր եմ գնալ այստեղից… Մերոնք բոլորը հեռացել են գյուղից էկզեկուցիայի պատճառով։ Ես ու հայրս ենք։ Երկու կին ահից մեռել են, իսկ կազակները միայն վաղը դեռ պիտի գան գյուղ…»։ Իսկ օգոստոսի 9-ին Ալ. Ծատուրյանին գրում է. «… Այժմ մեր գյուղում այնպիսի խառը դրություն է, որ դժվարանում եմ ընդարձակ գրել, մեր գյուղը էկզեկուցիա են ուղարկել մի թուրք սպանելու պատճառով, թեեւ սպանողը մեր գյուղացիք չեն…»։ Հ. Կուսիկյանին օգոստոսի 12-ին գրած նամակից պարզվում է, որ նա ամբողջովին էկզեկուցիայով զբաղված լինելու պատճառով օգոստոսի 15-20-ը չի կարող գնալ (« … Մեր գյուղում էկզեկուցիա են արել, այնպես որ առայժմ չեմ կարող գալ մինչեւ ամսի 15-20-ը։ Գլուխս ամբողջովին զբաղված է այդ անիծյալ էկզեկուցիայով…») (Տես Վ. Տերյան, Երկերի ժող., հա. 3-րդ, Երեւան, 1963թ., էջ 209-211)։

Էկզեկուցիայի կապակցությամբ գրականագետ Մ. Սուքիասյանն իր գրքում («Էջեր Վահան Տերյանի կյանքից», Ե., 1959թ., էջ 220-221) գրում է հետեւյալը. «… Տեղական իշխանությանը չի հաջողվում բռնել սպանողներին, եւ քանի որ դեպքը տեղի է ունեցել չորս հայաբնակ