Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպ, ըստ Սուքիասյանի, էկզեկուցիան մոտ երկու շաբաթ է տևել։ Սակայն ճիշտը երեք շաբաթն է, որովհետև, ինչպես տեսանք Վ. Տերյանի Ց. Խանզադյանին գրած նամակից, այն սկսվելու էր հուլիսի 29-ին։ Եվ այն, ինչպես պարզվում է «Մշակի» օգոստոսի 14-ի հաղորդագրությունից, ավարտված կլինի օգոստոսի 17-ին կամ 18-ին։ Իսկ սաթխացի երկու ժամանակակիցներ այդ ժամկետը ավելի երկար են համարում. մեկը 4 ամիս, մյուսը ավելի երկար.


ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻ ԳՈՂԳՈԹԱՆ

«Հայք»

թիվ 74,

24.04.1997թ.

1915թ. սկսված հայոց Մեծ եղեռնը շարունակվում էր նաև հետագա տարիներին։

1918թ. փետրվարի 12-ին Օսմանյան Թուրքիան, խախտելով 1917թ. դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի հետ կնքված զինադադարը, անցավ հարձակման։ Թուրքական կանոնավոր մեծաքանակ բանակի դեմ կանգնած էին հայ-վրացական նոր կազմավորվող փոքրաթիվ զորամասերը, որոնք փոխարինել էին դեռևս հունվարին ռազմաճակատից հեռացած ռուսական բանակի զինվորներին, և որոնք չկարողացան կասեցնել թշնամու առաջխաղացումը։ Թուրքիան իրեն «իրավական» տեսակետից ավելի ազատ զգաց, երբ

1918թ. մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի կողմից Բրեստ-Լիտովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր, որի համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Արդահանի, Կարսի և Բաթումի օկրուգները։ 1918թ. մարտի 16-19ին թուրքական զորքերը, գրավելով Արդահա– նը, զինթափեցին տեղի հայկական վաշտը, հունական գումարտակը և Ախալցխայի գավառից գնացած թուրքերի հետ միասին իրականացրին անզեն ու անպաշտպան բնակչության կոտորածը։ Արդահանի օկրուգի գյուղերի և Արդահան քաղաքի 7000 հայությունից կենդանի