Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փաստերի տրամաբանական հետեւությունն այսպիսին է։

Հետևենք փաստերին։

Նահանգի (Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցիխեի, Սդիգենի, Բորժոմի շրջաններ) բնակչության 61%-ն այսօրվա դրությամբ հայեր են։ Սակայն նահանգապետարանում ոչ մի հայ ղեկավար չկա։ Նույնիսկ կրթության բաժնում չկա գոնե մեկ հայ տեսուչ, այն դեպքում, երբ հայկական դպրոցների թիվը հասնում է 120-ի։ Ախալցիխե քաղաքում և համանուն շրջանում, որտեղ հայերը կազմում են բնակչության կեսը (30 հազար) չկա ոչ մի հայ ոստիկան, էլ չեմ ասում ուրիշ պաշտոնների մասին։

Եթե Վրաստանը լիներ քաղաքակիրթ և ժողովրդավարական երկիր, ազգային հարցը ճիշտ և արդարացի լուծում կստանար և նահանգի ղեկավարներ և այլ պաշտոնյաներ ընտրելիս կպաշտպանվեր ազգային համամասնության սկզբունքը։ Նահանգի առաջին դեմքը և պաշտոնյաների 60%-ը կլինեին հայերը…

Նահանգի մոտ 150 հազար հայերի համար միայն մեկ հայերեն թերթ է լույս տեսնում, այն էլ ամիսը մեկ անգամ։ Դա Նինոծմինղայի (Բոգդանովկա) շրջանի «Արշալույս» թերթն է։ Իսկ 75 հազար հայ բնակչություն ունեցող Ախալքալաքի շրջանի «Փարոս» թերթը վաղուց է «հանգել»։ Նահանգային 16 էջից բաղկացած թերթի միայն կես էջ է հատկացված հայերենին։

Հայկական դպրոցներում վրացերեն լեզվի ուսուցիչը մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում, քան մյուս առարկաների (այդ թվում հայոց լեզվի) ուսուցիչները։

Ջավախքի ազգագրական դեմքը փոխելու նպատակով Վրաստանի կառավարությունը անում է ամեն ինչ տարածաշրջանը վրացիներով բնակեցնելու համար, չնայած առանց այդ էլ տարածաշրջանում նեղվածք է, ու դաժան կլիմայական պայմանների պատճառով տեղացիները չեն կարողանում իրենց հանապազօրյա հացը վաստակել տեղում և ռուսաստանում են այն հայթայթում։

Իր ցինիկությամբ աչքի է զարնում նաև վերջերս տեղի ունեցած հետևյալ միջադեպը։ Գեներալ Ա. Տեր-Թադեւոսյանի գլխավորած Հայաստանի կառավարական պատվիրակությունը մայիսի 23-ին մասնակցելու էր Ախալցիխեում տեղի ունենալիք հանդիսությանը նվիրված Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 80-ամյակին և Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1918թ. հերոսամարտերի