Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

80-ամյակին։ Սակայն պատվիրակության մուտքը Ախալցիխե կանխվեց...

Նմանատիպ բազմաթիվ փաստեր կարելի է մեջբերել, բայց այսքանն էլ բավական է գաղափար կազմելու համար, թե ո՞ւմ է ձեռնտու անկախությունը Սամցխե-Ջավախեթի նահանգում։

Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում Վրաստանի իշխանությունները հիշյալ տարածաշրջանում։ Ինչպիսի՞ քաղաքական գնահատական տալ այս երեւույթին։ Վրաստանի իշխանությունների կողմից շովինիզմի արտահայտությո՞ւն է սա, սեգրեգացիա՞, ազգային խտրականությո՞ւն, անհանդուրժողականությո՞ւն Վրաստանի Հանրապետության թվով երկրորդ ազգության հայերի նկատմամբ (հայերը փոքրամասնություն չեն պաշտոնական վիճակագրության համաձայն, հայերի թիվը կես միլիոն է, չհաշված հարյուրհազարավոր վրացախոս հայերին)։

Այս ամենի նպատակը հայերին տեղահանելն է նահանգից, առանձնապես Ախալցիխեից։

Պարզ է, յուրաքանչյուր երիտասարդ երագում է աշխատանքի եւ պաշտոնի մասին։ Այս դեպքում տեղի հայ երիտասարդները տեսնելով ու քաջ գիտակցելով, որ իրենք նահանգում առանձնապես չունեն պաշտոնի ու աշխատանքի հեռանկար, եւ իրենց հայրենի հողի վրա զգալով օտարներ (Ախալցխան պատմական Հայաստանի Գոդերձական նահանգի գավառներից է, իսկ Ջավախքը Գուգարք նահանգի գավառներից է) հեռանում են ու այլեւս չեն վերադառնում։

Նահանգի հայության համար առաջանում է նոր պրոբլեմ կապված Ռուսաստանի կողմից Վրաստանում ռուսական սահմանապահ զորքերը դուրս բերելու հետ, որը շուտով արվելու է Ռուսաստանի կողմից։ Այդ դեպքում Թուրքիայի հետ երկրի հարավային սահմանը «պահպանելու» են վրացական սահմանապահները։ Սա նշանակում է թուրքական սպառնալիքը դամոկլյան սրի նման միշտ կախված է լինելու սահմանի համարյա ամբողջ երկայնքով բնակվող 150 հազար հայության գլխին։ Հիշենք 1920թ. աշունը, երբ Աթաթուրքը հարձակվելով Հայաստանի վրա գրավեց Ղարսի մարզը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը տեղահանելով ու ոչնչացնելով տասնյակ հազարավոր հայերի։ Թուրքերը չխնայեցին նաեւ «եղբայրական» Վրաստանի մաս կազմող Ախալքալաքի գավառի հայությանը։ 1918թ.-ից ընդամենը անցել էր երկու տարի։ Այն ժամանակ թուրքերի կողմից տեղահանված գավառի 80 հազար հայերի կեսը (40 հազար) ոչ առանց վրաց մենշեւիկների ա–