Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ պրոցեսը, որ երկրում սկսվել էր շատ վաղուց (Բրոսեի վկայությամբ, Կախեթի հայերն իրենց 150 տարի գոյություն ունեցած Կախեթի Կյուրիկյան թագավորությունը կորցնելուց հետո, 13-րդ դարում ընդունելով քաղկեդոնական (վրացական) դավանանք, դարձան վրացիներ…) առանձնապես ուժեղացավ խորհրդային կարգերի ժամանակ անմիջապես Ստալինի ու Բերիայի հովանավորությամբ… Սպիտակ եղեռնի զոհ դարձան հարյուրից ավելի հայկական գյուղերի ու քաղաքների հայ բնակիչներ (Կախեթում՝ 70 գյուղերից ու քաղաքներից ավել, Սամխե-Ջավախքում՝ 10-ից ավել եւ այլուր)…

Ձուլման գլխավոր մեթոդը հետեւյալն էր ուզո՞ւմ ես աշխատանք ու պաշտոն, լավ վերաբերմունք իշխանությունների կողմից, կարճ լավ ապրուստ վրացի դարձիր…

Հենց այդ ժամանակներում էին թևավոր խոսքեր դարձել «Լավ մարդ է, բայց ափսոս, որ հայ է», «Հայերդ վերջին վագոն…»։ Այո, այն ժամանակ (ինչու չէ, այժմ առավել ևս…) այդպես էր և ուղղակի մտքով, և անուղղակի։ Եթե հայ ես երկրորդ սորտի մարդ ես (իհարկե, անտեսելով վերոհիշյալ «բացառությունները»), ուրեմն դու չպետք է վրացու հետ միասին երթևեկես նույն վագոնով…

Սպիտակ եղեռնը տեղի է ունենում նաև հայկական մշակույթի ոչնչացմամբ (սկսած 19-րդ դարի կեսերից)։ Վրաստանի իշխանությունները օգտվելով XX դ. 30-ականների բարենպաստ պայմաններից, ոչնչացրին Թիֆլիսի, Բրոսսեի ձևակերպմամբ, հայ մոքալաքների (քաղաքացիների) համար կառուցված այդ քաղաքի, 33 հայկական եկեղեցիների մեծ մասը (իսկ այժմ թողել են միայն երկուսը)։ Ենթադրենք այս և նման այլ բարբարոսությունները խորհրդային աթեիստական բռնապետության գաղափարախոսության արգասիք էին… Իսկ ի՞նչ մեղք ունեին գերեզմանները… Խորհրդային իշխանությունները գերեզմանների նկատմամբ առանձնապես նման վերաբերմունք չունեին… Այդ դեպքում ի՞նչը մղեց Վրաստանի իշխանություններին, Խոջիվանքի եկեղեցու հետ միասին գլխովին ոչնչացնելու քաղաքի հարյուրավոր տարիների գոյությունը պահպանած Խոջիվանքի հայկական գերեզմանատունը զբոսայգի դարձնելու պարզունակ պատճառաբանությամբ։ Ազգային ծրագի՞ր է…

Տապանաքարերն ու հարյուրամյակների հայ ննջեցյալների սրբապղծված աճյունները լցվեցին փոսերի մեջ ու ծածկվեցին հողով։ Այսօր այդ չլսված ու չտեսնված վանդալիզմը Եվրոխորհրդի անդամ պետության ֊