կողմից իր տրամաբանական վախճանին է հասցվում։ Հայ հանգուցյալների նկատմամբ տարած «փայլուն» հաղթանակի պատվին խորհրդանշորեն նրանց աճյունների վրա վեր է խոյանալու վրացական եկեղեցին...
Կեցցե՜ս, հաղթողներ... Իսկ չե՞ք վախենում Աստծո արդար դատաստանից...
Խորհրդային շրջանից դեռեւս ձեւականորեն գոյություն ունեցող Խոջիվանքի հայ Մեծերի պանթեոնը այսօր էլ շարունակում են պղծել եւ ոչնչացնել... Ընդամենը վերջերս էր, որ տապալեցին Մեծն Րաֆֆու հուշարձանը... «Զայրացավ» Շեւարդնաձեն եւ հանձնարարեց... Վերջին 10 տարում երկու անգամ այրեցին Թիֆլիսի Հայկական թատրոնը...
Գիտակցելով, որ դպրոցն ու լեզուն են պահում ազգը, վրաց իշխանությունները փակում էին հայկական դպրոցներն ամենուրեք Կախեթում, Աբխազիայում, Քարթլիում, Թբիլիսիում եւ այլուր...
XX դ. 30-ական թվականներին Թիֆլիսի 150 հազար հայերի 37 հայկական դպրոցներից այսօր քաղաքի 300 հազար հայերի համար թողել են ընդամենը 3-4 դպրոց, այն էլ «ինտերնացիոնալ»... Եղած հայկական դպրոցներում էլ չեն դասավանդվում Հայոց պատմություն...
Սպիտակ եղեռնի իրականացմանը նպաստող վերոհիշյալ երեւույթների մաս է կազմում նաեւ այն հանգամանքը, որ հայկական արվեստի կենտրոններ, բուհեր չկան Թբիլիսիում եւ երկրում ընդհանրապես (թերեւս մանկավարժական ինստիտուտի «հայկական» բաժին կա, որը հայկական դպրոցների համար վրացերենի, ինչպես եւ հայերենի ուսուցիչներ է պատրաստում...)։
Բնականաբար, այլեւս քաղաքի հայ մտավորականության (հայերեն մտածող ու ստեղծագործող) մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ այն, մի քանի հայկական դպրոցների ուսուցիչներից ու թատրոնի դերասաններից բացի, չկա։
Այս տեսանկյունից Վրաստանի, մասնավորապես Թբիլիսիի հայ բնակչությունը գլխատված է...
Հայ բնակչությունը երկրի քաղաքական կյանքին համարյա չի մասնակցում (բացառությամբ ընտրությունների ժամանակ «ընտրողի» դերում հանդես գալուց)։ Երկրի Խորհրդարանի 235 պատգամավորներից միայն հինգն են հայեր (սա առաջընթաց է, որովհետեւ նախորդ Խորհրդարանում հայերի թիվը երկուսն էր...), այն դեպքում, երբ հայ