պառլամենտականների թիվը պետք է լիներ 40-45 հոգի։ Ոչ մի հայ նախարար և ուրիշ բարձրաստիճան պաշտոնյա չկա կառավարության կազմում և այլուր ընդհանրապես։
Վերջերս վրացական մամուլը մի այնպիսի վայնասուն բարձրացրեց Զ. Ժվանիայի նախագահի հնարավոր թեկնածության կապակցությամբ, մոր հայ լինելու հանգամանքի շուրջը (ի դեպ, ադրբեջանի սեխագլուխները մի քայլ առաջ անցնելով իրենց վրացի գործընկերներից, նաև տեղը տեղին Զ. Ժվանիայի հորն էլ են հայ դարձրել Սուրեն Անտոնյան, վարորդ...), որը, ինչպես միանգամայն ճիշտ է բնորոշել պ. Վալերի Այդինյանը «Новое время» թերթում ֆաշիզմի ոչ սովորական դրսևորում է։
Տեսեք, թե ուր է հասցրել ցեդամոլությունն ու հայատյացությունը վրաց «եղբայրներին», որոնք, իրենց կարծելով «Վրաստան» կոչվող պետության միակ տերը, արհամարհում են երկրի մնացած բոլոր ժոդովուրդներին, նրանց համարում երկրորդ սորտի մարդ, որոնց թվում առաջինը հայերիս...
Իսկ ի՞նչ է ասում իրենց Սահմանադրությունը, իսկապե՞ս երկրի միանձնյա տերերն իրենք են, որոնց առջև մյուս ժողովուրդները պետք է ծնկաչոք գնան ինչպես ստրուկը... Իհարկե, միանգամայն սրա հակառակն է գրված, թե չէ Եվրոխորհուրդ չէին ընդունի...
Երկրում միանձնյա տեր դառնալու մարմաջը չէ՞ր, որ նրանք ոտքի ելան փոքրաթիվ օս և աբխազ ժողովուրդների դեմ նրանց ոչնչացնելու, բնաջնջելու մեծագույն փափագով... Սակայն, ինչպես հաճախ է պատահում սրով եկողը սրով էլ կգնա (սա, ի դեպ, իրենց մեծ հայրենակցի Ստալինի արտահայտությունն է)։
Դեռևս «չլուծած» այդ երկու փոքր, բայց քաջարի ժողովուրդների հարցը, հիմա էլ հայերիս են ուզում հարվածել։ Մի Ժողովրդի, որը միշտ իրենց կողքին է եղել և միշտ կերակրել վրաց ախորժակաշատ եղբայրներին, բառիս իսկական իմաստով...
Հայերիս համար բոլորովին նշանակություն չունի, թե ով կդառնա Վրաստանի նախագահ Զ. Ժվանիան, թե՞ այլ որևէ մեկը։ Բայց ցավն այն է, որ վրաց մամուլը միաձայն դեմ է Ժվանիային, նրա «հայկական ծագման» պատճառաբանությամբ...
Հայերը, որ անհիշելի ժամանակներից այդ երկրի քաղաքացիներն են, ինչո՞ւ չպետք է օգտվեն այն նույն իրավունքներից, ինչ վրացիները, որոնք, ի դեպ, երկրում երբեք էլ մեծամասնություն չեն իրականում։
― 86 ―