րից, հայր եւ որդի Շապուհ և Համամ Ամատունի և այլ իշխանների գլխավորությամբ, վերաբնակվեց Պարխարյան լեռնաշղթայի արեւմտյան լանջերին, ծովափնյա տարածքներում հնագույն Խաշդեայում կամ Խաղրիքում։ Համամ Ամատունին վերաշինեց ավերված Տամբուր քաղաքան ու իր անունով այն անվանեց Համամաշեն, որը կրճատ արտասանվում է Համշեն։ Համշեն է նաեւ անվանվում գավառը, որտեղ հիմնադրվեց Ամատունիների իշխանությունը։
Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին Աբխազիայի հայկական դպրոցների թիվն աճել-հասել էր 128-ի։ Այս թիվը պատերազմից հետո խիստ կրճատվեց, իսկ Ստալինից ու բերիայից հետո նորից վերելք ապրեց։ Հայկական դպրոցների թիվն արդեն 1965թ․ 105 էր, իսկ հայ բնակչությունը պաշտոնական տփալներով կազմում էր 100 հագար մարդ, կամ Աբխազիայի բնակչության 20 տոկոսը։
80-ական թվականներին հայկական դպրոցների թիվը վերստին կրճատվելու հետևանքով, արդեն 1989թ․ տվյալներով մնացել էր 53 դպրոց,այն դեպքում, երբ այդ տարիներին Աբխազիայի հայ բնակչության թիվը կազմում էր ինքնավար հանրապետության բնակչության 30 տոկոսը։
Ի դեպ, Կրասնոդարի երկրամասի նախապատերազմյան շրջանի երբեմն 140 հայկական դպրոցներից մնացել էր միայն 4-ը։
Այս երեւույթը հավանաբար պետք է բացատրել հիմնականում խորհրդային պետության մեջ հայերի նկատմամբ եղած անբարյացակամությամբ, ինչու չէ, նաեւ մեր հանրապետության ղեկավարների անտարբերությամբ ու անճարակությամբ։
Աբխազիայի, ինչպես եւ Կրասնողարի երկրամասի համշենահայերը միշտ աչքի են ընկել հային հատուկ ջանասիրությամբ եւ աշխատասիրությամբ, արարելու և ստեղծագործելու օժտվածությամբ, այլեւայլ դրական հատկանիշներով, ինչպես եւ իրենց ապաստան տված երկրների նկատմամբ դրսեւորած նվիրվածությամբ։ Ինչպես, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 12 համշենահայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրանցից 4-ը Աբխազիայից էին, 8-ը՝ Կրասնոդարի երկրամասից:
Չպետք է մոռանալ նաեւ աբխազահայերի վրաց-աբխազական առճակատմանը մասնակցելու հանգամանքը։ Սկզբում հայերը, բնականաբար, փորձում էին պահպանել չեզոքություն, ինչպես դա արվեց հայերի կողմից լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ։Սակայն մի շարք վրացի ազգայնամոլների տգիտության, քաղաքա