կան կարճատեսության հետեւանքով (նրանք, գրավելով հայկական գյուղերը, իսկական կոտորած էին սարքում բռնաբարում եւ սպանում էին կանանց, սպանում էին նաեւ ծերերին, երեխաներին, հրդեհում տները՝ թալանի ենթարկելուց հետո), հայերին այլեւս ոչինչ չէր մնում անել, քան պաշտպանել իրենց ընտանիքների պատիվը։ Իսկ հայի զայրույթից Աստված հեռու պահի։ Այդ կհաստատեն նաեւ ադրբեջանցի մեր երբեմնի «եղբայրները», ովքեր, ինչպես շատերը, մեր խաղաղասիրությունը վերագրելով մեր թուլությանն ու անճարակությանը, վախկոտությանը նետվեցին Արցախի վրա, մեկ շնչով այն ոչնչացնելու հիմար պատրանքով համակված։ Սակայն նրանց, մեր ոչ այնքան էլ ուժեղ հարվածներից, փրկել չկարողացան ո՛չ իրենց բազմաքանակությունը, ոչ իրենց զենքի բազմապատիկ գերակշռությունը, ո՛չ օգնության հասած չեչեններն ու աֆղանները, ո՛չ թուրքերը։
Պատերազմական գործողությունների հետեւանքով հազարավոր հայեր հեռացան Աբխազիայից։ Տեղում մնացածների վիճակն էլ մխիթարական չէ ե՛ւ նյութական, ե՛ւ հոգեւոր առումով։ Առանց այն էլ այնքան շատ նվազած հայկական դպրոցների վիճակը չափազանց ծանր է։ Ավխազահայերն օգնության կարիք ունեն։ Մեր պետությունը պարտավոր է դպրոցները դասագրքերով ապահովել եւ ուսուցիչներով համալրել (սրանք ի զորու ենք իրագործել)։
Մեր կարծիքով, ընդհանրապես ճիշտ կլինի Աբխազիայում, ինչպես եւ ԱՊՀ-ի երկրների խոշոր գաղութներում ստեղծել ՀՀ կառավարության ներկայացուցչություններ տեղերում հայերի հայեցի կրթության եւ հայ մշակույթի հարցերով զբաղվելու համար։
Հրատապ է դարձել նաեւ ռադիո-դպրոցների անհրաժեշտությունը աշխարհի բոլոր հայկական գաղութներին հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն եւ կրոն ուսուցանելու նպատակով։ Ի դեպ, կարելի է ռադիոդասեր հաղորդել նաեւ այն հայերի համար, ովքեր վաղուց մոռացել են հայոց լեզուն եւ խոսում են այն երկրի լեզվով, որտեղ ապրում են (ռումինախոս, հունգարախոս, ռուսախոս, վրացախոս, լեհախոս, քրդախոս, թրքախոս եւ այլն)։ Հնարավոր է եւ նույնիսկ անհրաժեշտ, ռադիոհաղորդումներ կազմակերպել Համշենի 1 միլիոն մահմեդական հայերի համար ինչպես համշենի բարբառով, այնպես էլ արեւմտահայերենով։
Այս բանը կարելի է կատարել նաեւ հեռուստատեսությամբ։