որի կազմի մեջ մտցվեցին պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք եւ Փայտակարան նահանգները Կուր եւ Արաքս գետերի միջագետը մինչեւ Կասպից ծով, ինչպես նաեւ Նախիջեւանը նորից դուրս բերելով Հայաստանի կազմից։ Բարեբախտաբար Զանգեզուրը, Մեծն Նժդեհի շնորհիվ, սեպի նման խրված մնաց պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ։
Այսպես, հեղափոխական կարգախոսով քողարկված, մեծ ռուսատյացը՝ Լենինը, քաղաքացիական կռիվների ժամանակ ոչնչացնելով տասնյակ միլիոնավոր ռուսների, քայլ առ քայլ իրականացնում էր իր փայփայած երազանքը։ 20-ական թվականներին, հեռանկարային նկատառումներով, Ռուսական կայսրության մոտ 8 միլիոն քառակուսի կմ տարածքների վրա, Ադրբեջանից բացի, ստեղծվեցին նաեւ մի շարք ուրիշ թուրքախոս, հինականում քոչվոր եւ կիսաքոչվոր ժողովուրդների պետական կազմավորումներ (դրանով նա ուրվագծում էր ապագա մոնղոլ-թաթարական կայսրության հիմքերը)։ Կենտրոնական Ասիայում բզկտելով իրանալեզու Տաջիկստանը (ինչպես կտոր-կտոր արեց առանց այն էլ կոտորակված Հայաստանը), ստեղծեց Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը եւ Ղազախստանը (սկզբում նույնպես Ղրղզստան էր կոչվում)։
Անհեթեթության աստիճանն այնպիսին էր, որ անգամ դժվարանում էին այդ նորաստեղծ պետական կազմավորումներն անվանակոչել, որովհետեւ նրանցում նորաթուխ «բնիկները» հաճախ չունեին իրենց էթնիկական անվանումը եւ տվյալ տարածքներում կազմում էին փոքրամասնություն (ինչպես, օրինակ, Ղազախստանում «ղազախները» բնակչության 20 տոկոսն էին կազմում)։