Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՋԱՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ
«Սովետական Վրաստան»
թիվ 23,
23 փետրվարի 1982 թվական

1941 թվականի սեպտեմբերի վերջին հիտլերականները ուժերի, հատկապես տանկերի եւ ավիացիայի զգալի գերակշռություն ստեղծելով, սկսեցին իրենց գլխավոր հարձակումը Մոսկվայի վրա։

Մայրաքաղաքի համար այս բախտորոշ օրերին սովետական հայրենիքի բազմազգ գավակների կուռ շարքերում հերոսաբար կենաց ու մահու կռիվ էին մղում հայ ժողովրդի լավագույն որդիները, նրանց թվում նաեւ Բոգդանովկայի շրջանի սաթխա գյուղից կապիտան Գ. Ստեփանյանը, որն այդ թեժ մարտերում ընկավ հերոսի մահով, գեներալ-լեյտենանտ (այն օրերին գնդապետ) Ս. Գինոսյանը, որը մեծագույն ծառայություններ մատուցեց Մոսկվայի պաշտպանության գործին, մայոր Գ. Սահրադյանը և ուրիշներ։

Տվյալ հոդվածում կցանկանայի պատմել Գաբրիել Սահրադյանի մասին։

Իր ավագ ընկերոջ Ս. Գինոսյանի հետ միասին ավարտելով Ախալքալաքիի դպրոցի VI դասարանը, նրա հետ էլ 1918 թվականի մայիսին ստացավ ռազմական առաջին մկրտությունը, երբ հայրենի գյուղն ու գավառը քաջաբար պաշտպանում էր թուրք ջարդարարներից։

Արիասիրտ երիտասարդը, հետեւելով Ս. Գինոսյանի օրինակին, ինքը ևս զինվորագրվեց Կարմիր բանակին եւ 1939 թվականին ստացավ մայորի կոչում։ Այդ նույն տարում էլ մասնակցեց Արեւմտյան Ուկրաինայի, Բեսարաբիայի ազատագրմանը, եղավ ներկայիս Իվանո Ֆրանկովսկ քաղաքի պարետ։