Jump to content

Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայոր Գ. Սահրադյանի տանկային գունդը Հայրենական մեծ պատերազմը դիմավորեց Բեսարաբիայում։ Կարմիր բանակի համար դժվարին այդ օրերին Սահրադյանը ոտքից ծանր վիրավորվեց և տեդափոխվեց թիկունք։ Հոսպիտալի գլխավոր բժիշկը Սահրադյանի կնոջը տեդեկացրեց, որ նրա ամուսինը այլևս պիտանի չէ զինվորական ծառայության համար և շուտով կվերադառնա տուն; Սակայն ամուսնուն տանը տեսնելու փոխարեն, կինը ռադիոյով լսեց, որ նրա գլխավորած տանկային գումարտակը Սոսկվայի մատույցներում հերոսաբար մարտնչում է հիտլերյան հրոսակների դեմ...

Մայրաքադաքի համար այդ օրհասական պահին իսկական հայրենասերը այլ կերպ չէր էլ վարվի։ Հայ քաջորդին իր գումարտակով հերոսաբար դիմադրում էր թշնամուն։ Այդ մասին վկայում է «Պրավդան»։ Թերթի 1941թ. նոյեմբերի 15-ի համարի առաջին,էջում տպագրվել է Օ. Կուրգանովի «Տանկային մարտ» մեծածավալ հոդվածը, որտեղ պատմվում է Գ. Սահրադյանի սխրագործություններից մեկի եւ... վերջինի մասին։ Ահա մի քանի հատված այդ հոդվածից։ «Երեք ժամ մեր մարդիկ կռվում էին գերմանական տանկիստների եւ հետեւակայինների դեմ Ս. գյուղի մատույցներում Վոլոկոլամսկի ուղղությամբ։– Թշնամին, տալով մարդկային մեծ կորուստներ, օգտվելով իր թվական եւ տեխնիկական գերակշռությունից, սողում էր առաջ, դեպի Մոսկվա։

Գերմանացիները, ըստ հետախույզ Զախար Ռահմատուլինի վկայության, Ս. գյուղի մոտ կենտրոնացրել էին վաթսուն տանկ եւ մոտոհրաձգային մեկ գունդ։ Զորամասի հրամանատարը Գաբրիել Սահրադյանին հրամայեց իր տասներկու տանկերով դուրս գալ թշնամու վաթսուն տանկերի դեմ եւ ոչնչացնել, այրել, պայթեցնել դրանք ու ետ շպրտել հետևակի հետ միասին։ Միաժամանակ հարկավոր էր պահպանել մեր տանկերը, բոլոր դեպքերում նվագ կորուստներ տալ։ Գերմանական տանկերը մոտենում էին սովետական զորքերի առաջավոր գծին, իսկ Սահրադյանը, իր բնավորության համաձայն, սառնասրտորեն սպասում էր հարմար պահի...»։

«Երբ թշնամին մոտեցավ, Սահրադյանը գրոհի տարավ իր տանկերը։ Առաջինը գրոհի նետվեց Սովետական Միության հերոս Ա. Վասիլեւը, իսկ նրա ետեւից Սահրադյանը։ Այստեդ-այնտեղ բոցավառվում եւ կանգ էին առնում թշնամու տանկերը։ Սահրադյանի առաջադրանքով կրտսեր լեյտենանտ Իսունովն իր տանկերով ընդհուպ մոտեցավ գերմանական հակատանկային հրետանու մարտկոցներին եւ հարվածեց