Բեսարաբիայի տափաստարանների
Միջով թափառում են գնչուները։
Հասել են նըրանք մի փոքրիկ գետի,
Բացել նրա ափին մաշւած վրանները։
Ուրախ է նըրանց իջևանն, ինչպէս
Ազատութիւնը. քունը՝ անվրդով
Բաց երկնքի տակ։ Կիսով չափ գորգով
Ծածկւած սայլերի անիւների մէջ
Վառւում է կրակը. նրա շուրջ շարւած է
Ողջ ընտանիքը, ընթրիք պատրաստում.
Կրծում են խոտը ձիանը դաշտում,
Իսկ ընտանեցրած արջը պառկած է
Վրանի ետևը առանց շղթայի։
Ուրախ է հնչում տափաստանների
Միջում ամեն բան. թէ տնտանիքի
Խաղաղ հոգսերը, որը արևի
Ծագելուն էգուց ճամբայ պիտի ընկնի,
Թէ՛ կանանց երգը, թէ՛ մանկանց ճիչը,
Թե՛ սալերի վրայ երկաթի ծեծը։
Բայց ահա տիրում է թափառական
Բանակին քընի անդորրութիւնը
Եւ տափաստանում լըսւում է միայն
Ձիու խրխինջըն ու շան հաչիւնը։
Հանգիստ է շուրջը. բանակը լուռ է.
Անիւների մէջ հանգչում է կրակը,
Միայն լուսինը լուսաւորում է
Երկնքի ծայրից նիրհող բանակը։