Jump to content

Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

12

Բայց դեռ մի վրանում չէ քնած ծերուկը.
Արդէն հանգչում է նրա առաջ կրակը,
Բայց նա մըտախոհ նայում է հեռու
Շոգիով պատած գիշերւան դաշտը։
Նրա մատաղահաս միակ աղջիկը
Գնացել է դատարկ դաշտը զբօսնելու.
Սովոր է փոքրուց նա արձակ կեանքի։
Կըվերադառնայ։ Բայց մօտենում է
Եւ կէս գիշերը. ահա թողնում է
Լուսինը անգամ հետոի երկընքի
Փայլուն ամպերը, իսկ նրա աղջիկը
Չըկայ ու չըկայ. հանգչում է կչակւ
Եւ սառչում ծերի աղքատ ընթրիքը։

Բայց և ահա նա։ Նըրա ետևից
Մի երիտասարդ գալիս է դաշտից։
Նա գնչուներին տեսքով չէ նման։
«Հայրի՛կ, ասում է հօրը Զեմֆիրան,
Մեզ հիւր եմ բերում. բլրի ետևից
Ես նըրան գտայ դատարկ դաշտի մէջ
Եւ հրաւիրեցի մեր բանակն իսկոյն։
Ուզում է լինել նա գնչու մեզ պէս.
Օրէնքն է նըրան սաստիկ հալածում
Ու նա փախչում է իւրայիններից.
Բայց ես կըդառնամ նրան ընկերուհի.
Անունն Ալեքօ է. այսօրւանից
Նա պիտի ինք հետո անբաժան լինի։
Ծերունին
Ես շատ ուրախ եմ։ Մինչ էգուց մընա
Մեր աղքատ վրանի հովանու տակը։
Կամ թէ աւելի, թէ սիրտըդ կտայ։
Ես այսօրւանից հացըն ու յարկը