Jump to content

Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
25

Դեռ ոչ մի ալիք իմ սև մազերում։
Մի գեղեցկուհի կար մեր բանակում,
Երկար իմ մտքում նրան փայփայում
Ու սիրում էի և նա վերջապէս
Իմ կինը դարձաւ—նա էի ինձ սիրեց։

Ջահելութիւնըս, աւաղ, շատ արագ,
Փայլեց ու հանգաւ ընկնող աստղի պէս,
Բայց դու, ո՛վ քաղցր սիրոյ ժամանակ,
Թըռար աւելի արագ,— միմիայն
Մի տարի Մարիուլան։

Լըսիր... Կագուլի ջրերի մօտերը
Իջան բանակով ուրիշ գնչուներ.
Այն գնչուները իրանց վրանները
Մեզ մօտ խըփեցին և երկու գիշեր
Անցկացրինք սարի տակը միասին։
Երրորդ գիշերը նրանք մեզ թողեցին,—
Եւ վայր գըցելով փոքրիկ աղջկան՝
Նրանց հետ գնաց իմ Մարիուլան.
Ես քընած էի. ծագեց արշալոյս.
Զարթնում եմ, բայց չեմ գտնում սիրելուս,
Կանչում եմ... բայց ո՞ւր կըգտնես նըրան,—
Լալիս էի անմայր, որբուկ Զեմֆիրան.
Իմ լացս էլ եկաւ... Այդ ժամանակից
Բոլոր կիները սառեցան աչքիս.
Երբէք մտքովըս չանցաւ՝ նրանց միջից
Մի ընկերուհի ինձ համար ընտրել,
Եւ սիրոյ ժամերս այն ժամանակից
Դեռ ոչ մէկից հետ չես բաժանել։
Ալեքօն
Բայց ի՞նչպէս, ինչո՞ւ դու չըշտապեցիր