Դաշոյնը ձեռքիդ նրանց ետևները,
Ինչու անխընայ դու չըպատռեցիր
Նըրանց դաւաճան ու լիրբ սրտերը։ Ծերուկը
Եւ ինչո՞ւ համար. ջահէլութիւնը
Ազատ է անհոգ թըռչնի կեանքից էլ.
Ի՞նչ մարդ կարող է իր սէրը զսպել,—
Հերթով է գալիս ուրախութիւնը.
Ինչոր տեսել ես, էլ այն չես տեսնիլ։ Ալեքօն
Ո՛չ, ես այդպէս չեմ. ո՛չ առանց կըռւի
Իրաւունքիցըս ես չեմ հրաժարւիլ,
Գո՛նէ անպատճառ վրէժս կըլուծեմ...
Ծովի անդընդի վըրայ որ տեսնեմ
Թըշնամուս քընած, ես երդւում եմ,
Որ ոտքըս նըրան չէր խնայելու.
Կըհրէի առանց գունաթափւելու
Նըրան կատաղի ժանտալիք ծովը.
Ամբողջ սարսափը նրա արթնանալու
Ես կընդմիջէի իմ ծիծաղովը
Եւ նրա ընկնելու թընդիւնը երկար
Ծաղրիս, հաճոյքիս նիւթ պիտի դառնար...
Ալեքօն քնած է, նա ծանր է շնչում.
Նա ինչոր խառն երազներումն է.
Յանկարծ ճըչում է, զարթում է մթնում
Եւ ձեռքն անկողին նա տարածում է.
Նա սարսափում է—նրա ձեռքն է ընկնում
Դատարկ ու սառը վերմակը միայն—
Ո՞վ գիտէ ուր է նրա Զեմֆիրան...
Նա վեր է կենում, ականջ է դնում...
Բայց շուրջը լուռ է, ո՛չ ձայն, ո՛չ ծպտուն։