Առաջին ձայն
Հոգի՛ս, հերիք է... Երկրորդ ձայն
Ո՛չ, ո՛չ, կա՛ց, մինչև լուսանայ։ Առաջին ձայն
Ուշ է։ Երկրորդ ձայն
Ա՜խ, այդ ինչպէս ես սիրում... մէկ րոպէ... Առաջին ձայն
Խայտառակ կանես դու ինձ, սիրելիս։ Երկրորդ ձայն
Մէկ րոպէ... Առաջին ձայն
Եթէ մարդըս առանց ինձ զարթնի՞... Ալեքօն
Զարթնեցայ։ Է՛յ, մի՛ փախչիր, կա՛ց.—
Երկուսդ էլ արդէն լաւ տեղ էք ընտրած—
Ձեզ շատ է յարմար հէնց այս գերեզմանն։ (Զեմֆիրան Գնչուին)
Փախի՛ր, սիրելիս, փախիր, օ՜, փախիր... Ալեքօն
Ո՞ւր, ո՞ւր, կաց, սիրուն պատանի, պառկիր, (Դանակը խրում է նրա կուրծքը)
Պառկի՛ր... Զեմֆիրան
Ալեքօ՛։ Գնչուն
Մեռնում եմ... Զեմֆիրան Գազա՛ն,
Սպանեցի՞ր նրան. դու շաղախւած ես
Արիւնով. անսի՜րտ, այդ ի՜նչ արիր...