Jump to content

Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԵՍ ԱՐՁԱՆ ԵՄ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ

Ես արձան եմ կանգնեցըրել անձեռագործ ինձ համար
Որպէս ուղի չի կոխկըրտւիլ նա ոտքի տակ մարդկութեան,
Իմ արձանը վեր է անչափ իր գըլխովը անխոնարհ,
Մինչև անգամ Աղէքսանղեան բարձըր սիւնից անսասան:
Ամբողջապես ես չեմ մեռնիլ, հոգիս կապրի անդադար
Իբրև դիակ՝ նա չի փըտիլ, կըսաւառնի եթերում.
Իմ անունը փառաւորեալ չի մոռացւիլ դարէդար,
Քանի որ երգ կըղօղանջի, թէկուզ մի հատ, աշխարհում:
Իմ հըռչակը կըտարտածւի Ռուսաստանում բովանդակ,
Եւ իմ մասին խօսք կըբացեն ժողովուրդներ գոհունակ.
Լեհաստանի հըպարտ որդին և թունգուղը վայրենի,