Jump to content

Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4

Ազատասէր ֆինն ու զալմըխ իրանց լեզւով մայրենի։
Եւ ես երկար պիտի լինեմ ազգիս համար սիրական
Որ իմ քնարի թովիչ ձայնով միշտ եղել եմ օգտակար.
Ազատութեան գովքն եմ գովել ընդդէմ կոպիտ բըռնութեան,
Գըթութիւն եմ ես քարոզել դէպի անկեալն ու տըկար։
Աստւածային վեհ պատգամին եղի՛ր, Մուսա, հընազանդ,
Առանց պըսակ պահանջելու, անբիծ պահի՛ր սուրբ աւանդ,
Չըվախենաս զըրկանքներից և նահանջես փոքրոգի,
Նանիր փառքից հրապուրւելով՝ կորցնել փառքը երկընքի։

Զաւադ բէգ Բալուդեան