Jump to content

Էջ:Among the Ruins.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճամփան պիտի մնայինք, էրզինի մեջ բանտարկյալներե զատ հայ չկար. ջանք կընեինք գիշերելու Տյորթ Յոլի մեջ:

Օսմանիեեն մեկնելնուս ի վեր դարձյալ ինկանք անապատային ամլության մը մեջ. տեղ-տեղ միայն եղեգե շինված խրճիթներու խումբ մը մեր ուշադրությունը կգրավեր: Գաղթական թուրքերու բնակություններն էին. արտակարգ թշվառություն մը կար այդ գյուղակներուն երևույթին մեջ. սև, խոշոր գոմեշներ դանդաղաքայլ կառաջանան ու ծարավե ընդարմացած կթվեին: Կիներ անհամար փաթթոցներով գլուխնին բեռնավորված, վայրագ և անասնային բան մը ունեին ու իրենց արևեն ծամածռած դեմքերը տանջված մարդու արտահայտություններ կստանային: Դիտեցինք նաև, որ աղքատությունը, չարքաշ կյանքն ու թերևս զիրենք չարչաչող ատելության միշտ վառ զգացումն այնքան այլափոխեր, կնոջական հատկանիշները ջնջել են իրենց վրա, որ կարելի չէր իրենց տարիքները որոշել. ամենքն ալ խորշոմած պառավի ձև ունեին: Խուսափուկ և շիլ նայվածքով կնայեին մեր սայլին ու խթանը ձեոքերնին կկենային պահ մը. բայց անմիջապես գրեթե ասիացիի հատուկ անփությությունով ավելի ուժգին կմխեին խթանը խեղճ և հանդարտ կենդանիին մորթին մեջ, ու կանցնեին, կերթային:

Ամայի՜, անծառ, անջրդի… հողը կարմրորակ կդառնար ու ապառաժի պես էր. զմրուխտի նման կանանչ մողեսներ կքնանային հողին կուրծքին վրա ու մեր սայլին աղմուկեն սարսափած սողոսկելով կանհետանային տաքեն բացված ճեղքերու մեջ: Երբեմն միայն կնշմարեինք վտիտ և ծառավի խոտի շյուղեր, որոնք գլխիկոր և հաճախ հողին փակած. կչորնային. ու իրենց տեսքն ավելի կշեշտեր շրջակա երաժշտությունը. կարծես թե ամեն բան, եղեգե խրճիթները, գեղջկուհիները, կենդանիները և վտիտ բույսերը ծածկված էին մոխիրով:

Վերջապես օազիսի մը պես երևցավ մեզ Էրզին, որ իր արտաքին երևույթով կնմաներ Օսմանիեի. ծառեր ու նոճիներ. մինարեներն ավելի բազմաթիվ էին: Զգացինք, որ թուրք գյուղաքաղաք մը կմտնենք: Շուկային մեջ կեցավ մեր սայլը և մենք շտապեցինք, քիչ մը կազդուրվելե ետք կատարել մեր գործը. Րամազանի մեջ ըլլալով, պաշտոնատուները գոց, պաշտոնյաները քնացած գտանք: Մտադրեցինք