անվան, որ թերևս նույնի աղոթքներով նաև սա վերջերում լուսավորի հայազուններին, ինչպես նա հնում. մեր օրերում կատարվեցին այս խորհուրդն ու մտածումը։
Երկու կաթողիկոսն էլ՝ Դավիթն ու Մելիքսեթը, և այն մարդիկ, որ նրանց հետ էին, երբ տեսան թե իրենց և Սրապիոն վարդապետի մեջ միաբանություն չեղավ, մանավանդ թե միաբանության փոխարեն խռովություն ևս ընկավ, ելան Ջուղայից, գնացին Տաթևի վանքը և այնտեղ մնացին տասն օր, մտածեցին, խորհեցին, որպեսզի գուցե մի հնար գտնվի, կաթողիկոսությունից չզրկվեն, այլ կաթողիկոսությունը մնա իրենց ձեռքում, և որևէ կերպ ազատվեն պարտատերերի ձեռքից։ Խորհուրդ արին, բայց ոչ տիրոջ միջոցով ըստ գրվածի, ի կորուստ իրենց և ի կործանում և տապալում երկրի, ի բնավ ջնջում իրենց ազգի, քանզի որոշեցին իրենց միջև արված հաստատությամբ, որպեսզի գնան Սպահան պարսից թագավորի մոտ, որի անունն էր Շահ-Աբաս։
Սրանց՝ շահի մոտ գնալու պատճառը հետևյալն էր. նրանք հավաստի և ստույգ գիտեին, թե շահը պատրաստվել է գալու Հայաստան, որովհետև սրանցից առաջ Ատրպատականից շատ մարդիկ՝ իշխաններ, կուսակալներ՝ մահմեդական և քրիստոնյա գնացել էին պարսից թագավորի մոտ, քանի որ խիստ չարաչար նեղությամբ նեղում էին նրանց օսմանցիները ծանր հարկապահանջությամբ, կեղեքումով զրկում էին ու կողոպտում, իրենց հավատքի նկատմամբ խստություն էին բանեցնում և այլ բազմապիսի տանջանքներով չարչարում էին ոչ միայն հայոց, այլև վրաց և մահմեդական ազգերին։ Այդ նեղությունների համար գնացին պարսից թագավորի մոտ, որպեսզի գուցե նրա միջոցով թեթևություն գտնեն՝ ազատվելով օսմանցիների ստրկությունից։
Քրդերից Ղազի խան անունով մեկը, որ մեծ իշխան և