Կայծը, որը յաղութն է, այն հատկությունն ունի, որ եթե մարդ դնի բերանը, ծարավը կոտորվում է, իսկ եթե ոսկին հալես և կայծը հալած ոսկու մեջ գցես, չի այրվի, գույնը չի խանգարվի և պայծառությունը չի կորցնի։ Այլև ասել են, թե ով իր հետ ունենա, նա մարդկանց մոտ [սիրով] կընդունվի, նաև զարկվածի [չարքերի կողմից] լավ է։
Սարդիոնը, որ [թուրք] սեյլանն է, [ունի այն հատկությունը], որ երբ մեկից արյուն է հոսում, եթե երկաթի կամ քարի վերք չէ, քթից կամ այլ տեղից է, սարդիոնը մոտը պահի, արյունը կկտրվի, կրակի մեջ չի այրվում, ինչպես որ կայծն է, ինչպես մտնում է կրակը, այնպես էլ դուրս է գալիս, ոչ գույնն է կորցնում, ոչ էլ փայլը[2]։ Նույնպես էլ դեղին սարդիոնը, որ կոչում են թիլա[3], այլև պիճատի[4] և տպազիոն են ասում։
Զմրուխտի սևը[5] եթե օձի առջևը բռնես, տեսնելուն պես օձի աչքերից ջուր է իջնում, և օձը կուրանում է։ Շատերն են այս բանի համար վկայում շատ անգամ փորձելով։ Եվ, եթե քրքումով ծիրանաքարի վրա լավ մանրես և աչքերի վրա քաշես, աչքերի լույսը կավելացնի։ Իսկ եթե զմրուխտը մատին լինի կամ հետը, ապա վնասակար թունավորները չեն մոտենա ունեցողին։ Նաև սև հազ են ասում, այդ հազից մարդ չի ազատվում և նույն հազին, արյունահոսության, փորցավին օգտակար է. փորձված է։
Հասպիսը, որ զապարճատն է, կանաչ, մի քիչ դեղնավուն է, հատկությունն այն է, որ վրան շատ նայելուց աչքերի