Շահ-Աբաս Երկրորդի թագավորության, Ամիրգունա խանի որդի Աբասղուլի խանին, այս տարի Նաջաֆղուլի խանին տապալեցին և Երևանը տվին Աբասղուլի խանին,— Արարատյան իշխանության ժամանակ գրվեց այս գիրքը Արարատյան երկրում, Կարբի գյուղաքաղաքում Գաբրիել և Միքայել հրեշտակապետների[1] և այստեղ գտնվող բոլոր սրբերի հովանու ներքո։ Օհանավանքի մեծափառ միաբանության` Սուրբ Կարապետի, Սուրբ Ստեփանոսի աջի և Սուրբ Աստվածածնի վարշամակի թեմում ու վիճակում սուրբ միաբանությանս հեզահոգի, խոհեմ, հնազանդ Հովհաննես արքեպիսկոպոսի առաջնորդությամբ, որ բնիկ Կարբի գյուղաքաղաքից էր. թող տեր աստված իր միաբանությունը հաստատ և իրեն անփորձ պահի մինչև խորին ծերությունը. ամեն։
Փառք ամենասուրբ երրորդության` հորը, որդուն և սուրբ հոգուն. ամեն։
Մեր տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով ու ողորմությամբ գրվեց այս գիրքը, որ կոչվում է պատմագիրք, հայոց 1115 (1666) մեծ թվականին Երևան մայրաքաղաքում, Կաթողիկե կոչված սուրբ եկեղեցու գավթում՝ հոգացողությամբ, ծախքով ու արդյունքով Առաքել վարդապետի, որ նույն ինքը այս պատմագրքի գրողն ու ստեղծողն է, թավրիզեցի Առաքել վարդապետը, որ օրինակը բազմացնելու համար գրել տվեց այս գիրքը. այս արդեն հինգերորդ օրինակն է, որ իր` Առաքել վարդապետի ձեռագիր օրինակից ընդօրինակվեց, նա մեծ ջանքով և ծանր հոգացողությամբ ծախում է ինչքերը և գրիչների ձեռքով գրել է տալիս, առաջին օրինակները շատացնելու, և երկրորդ` տիրոջ հիշատակի համար։
Արդ` ով հանդիպի սրան, կարդալիս կամ ընդօրինակելիս, կամ զվարճանալիս, սրտանց հիշեցեք Քրիստոսով վերոհիշյալ Առաքել վարդապետին, որ զանազան և պեսպես ձևերով ծանր չարչարանքներով կրեց այս պատմագրքի համար և դեռևս նույն չարչարանքների մեջ է գտնվում: Ուստի աղաչում ենք` իրեն յուրայինների հետ հիշել տիրոջով և նրանց, որոնց սույն ձեռնարկի վրա աշխատանք
- ↑ Եկեղեցի է։