Վանի թագավորության մշակույթը
Պետության դիցաբանը հիշատակվում է «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») արձանագրության մեջ. այն կազմված է 70 աստվածությունից և շուրջ 30 սրբությունից։ Դիցարանը գլխավորել է գերագույն երրորդությունը՝ Խալդին (երկրի ու թագավորի հովանավոր աստվածը), Թեյշեբան (ամպրոպի ու ռազմի աստվածը) և Շիվինին (արևի աստվածը)։ Խալդի աստծու կինը դիցարանի գլխավոր աստվածուհի Արուբանին էր։
Թագավորությունում գործածվել է գրի 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ)։ Մեզ են հասել ավելի քան 1500 մեհենագիր արձանագրություններ՝ հնագույն հայ-ով, և մենանշաևներ։
Սարդուրի Ա-ի օրոք արձանագրությունները կազմել են սեպագիր ասուրերենով։
Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր։
Բառապաշարային բնույթի ընդհանրություններ և նույնություններ կան արդի հայերենի հետ (Տուշպա-Տոսպ, Աբիլիանի-Աբեղանք, Ջաբախա-Ջավախք, Ծուլուկի-Ծղուկ, Ծուփա-Ծոփք և այլն)։
Վանի արքաները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում։ Սարդուրի Ա-ն կառուցել է Տուշպան, Մենուան՝ Մենուախինիլին, Արածանիի ափին՝ Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հս-արլ.՝ Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ ամրոցներ՝ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ափերին։ Արգիշտի Ա-ն հիմնադրել է էրեբունին և Արգիշտիխինիլին, մեկ այլ Արգիշտիխինիլի՝ Մուշի շրջանում։ Սարդուրի Բ-ն Տուշպայից ոչ հեռու հիմնադրել է Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա՝ նույնանուն 2 այլ քաղաքներ՝ Արճեշից հս. և Աղձնիքում։ Ռուսա Ա-ն Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ՝ Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով։ Արգիշտի Բ-ն կառուցել է բերդաքաղաքներ Խալդի աստծու և իր անուններով։ Ռուսա Բ-ն հիմնադրել է ԹԵյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր հնավայր), ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը» (Բաստամ հնավայրը՝ ներկայիս Իրանի տարածքում), Ձիուկունի երկրի Խալդիի քաղաքը (Արծկե, Ադիլջևազ հնավայր), Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք [Թոփրակկալե (Հողաբերդ) և Այանիս հնավայ¬րեր], վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ։
Զարգացել է տաճարաշինությունը։ Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարի (միայն պատկերն է մեզ հասել) ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից՝ Հունաստան, ապա՝ Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում։ Դրա ազդեցությունը նկատելի է Գառնիի հեթանոս. տաճարի ճարտ. հորինվածքում։
Վանի թագավորության շինարվ-ը մեծ ազդեցություն է ունեցել փոքրասիական և իրան․ (աքեմենյան) կառուցող․ արվ-ի ավանդույթների վրա։
Պեղածո մշակութ․ արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտ. (Լոնդոն), Առաջավորասիական (Բեռլին) թանգարաններում, էրմիտաժում (Ս. Պետերբուրգ) և այլուր։
Հայկազուն Երվանղյանների թագավորությունները
Պարույր Սկայորդի Հայկազունուն հաջորդած թագավորներից նշանավոր էր Երվանդ Ա Սակավակյացը (մ. թ. ա. 580-570- ական թթ.), որի անունով է կոչվել արքայատոհմը՝ Երվանդյաններ։ Նրա օրոք հայոց բանակն ունեցել է 40-հազարանոց հետևակ և 8-հազարանոց հեծելազոր, արքունի գանձարանը՝ ավելի քան 3 հազար արծաթ տաղանդ։ Պետության մայրաքաղաք է հռչակվել Արմավիրը։ Մ. թ. ա. VI դ-ի 70- ական թթ-ին Հայոց թագավորությունը մարական հզոր տերության դեմ պայքարում ճանաչել է նրա գերիշխանությունը։ Մարաստանի գերիշխանությունը վերացվել է Երկանդ Ա-ի որդու՝ Տիգրանի օրոք (մ. թ. ա. մոտ 560-524), որին Քսենոփոնն անվանել է իմաստուն ու զորեղ թագավոր, իսկ Մովսես Խորենացին՝