սեփականաշնորհումը, շարունակվել է միջին կարողության ձեռնարկությունների ապապետականացումը։
Տնտեսական համալիրի բազային ճյուղերն են արդ-ը. գյուղատնտեսությունը, շին-ը. տրանսպորտն ու կապը, առևտուրը և ծառայությունները։ 2010-ին ՀՆԱ-ն կազմել է 118,2 մլրդ դրամ, և գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է աճ՝ արդ-ում՝ 15 %, շին-յան և գյուղատնտեսության մեջ՝ 30 %, տրանսպորտում՝ մոտ 14 %։
ԼՂՀ-ում 2010-ին պաշտոնապես գրանցվել է 5,6 % գործազրկություն։
Պետ. ներդրումներն իրականացվել են տեղական հումքով աշխատող արտադրական հեռանկարային ճյուղերի արտոնյալ վարկավորման միջոցով։ Պետ. ֆինանսների ոլորտում հիմնականը պետ. և կառավարման այլ ոլորտների բյուջեներն են։ Եկամուտների ձևավորման հիմն. միջոցը հարկերն են։ Վարկային համակարգը ներկայացված է բանկային, սպառող., առևտրային, պետ. վարկերով։ Վարկային քաղաքականությունն իրականացնում է բանկային համակարգը, որը ներառում է մի շարք առևտրային բանկեր։ Կենտր. բանկը «Արցախբանկն» է։
Հանրապետությունում ստեղծվել է նաև գործարարության աջակցության խորհուրդ, որի նպատակը երկրի տնտեսության զարգացումը խոչընդոտող պատճառները բացահայտելն է, ուսումնասիրելը և համապատասխան լուծումներ առաջարկելը։
Հանրապետության տնտեսության հեռանկարային զարգացման քաղաքականության մշակման նպատակով 2009-ից Ստեփանակերտում հրավիրվում են ամենամյա տնտեսական համաժողովներ՝ «Բրիջ Արցախ»՝ հանրապետության նախագահի ու Կառավարության հովանավորությամբ և Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության ու Միջազգային ինտեգրման համագործակցության Մաստեր կենտրոնի նախաձեռնությամբ, որոնց պաշտոն. գործընկերն Արցախի ներդրումային հիմնադրամն է։
Համաժողովներում, որոնց մասնակցում են նաև օտարերկրյա և սփյուռքահայ ձեռներեցներ, քննարկվում են ԼՂՀ-ում բիզնեսի զարգացման նոր բիզնես ծրագրերի իրագործման և բիզնես միջավայրի բարելավման հարցեր։
Համաժողովների շրջանակներում Ստեփանակերտում կազմակերպվել են «Արցախէքսպո 2010» և «Արցախ-էքսպո 2011» առևտրաարդ. ցուցահանդեսները, որոնց մասնակցել են ՀՀ և ԼՂՀ գյուղատնտեսության, արդ-յան. ոլորտի մի շարք կազմակերպություններ։
Այդուհանդերձ, տնտեսության զարգացման վրա շարունակում են իրենց բացասական ազդեցությունն ունենալ ԼՂՀ-ի միջազգային քաղ-իրավ. անորոշ կարգավիճակը և Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը։
Արդ-յան հիմնական ճյուղերն են հանքարդյունագործությունը, սննդի, թեթև արդ-ները, էներգետիկան և զբոսաշրջությունը։ ԼՂՀ-ում գործում են ոսկու և պղնձի հումք վերամշակող, շինաքարեր (տուֆ, բազալտ, գրանիտ, կրաքար) արդյունահանող, անտառանյութի մշակման կոմբինատներ։
Արդ. արտադրանքի կառուցվածքում 2010-ին հանքարդյունագործ. արդ-յան մասնաբաժինը կազմել է 45,7 %, մշակող արդ-յանը՝ 33,1 %, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխմանը՝ 21,2 %։
Հանքարդյունագործությունը ԼՂՀ արդ-յան առաջատար ճյուղն է. ապահովում է ոլորտի համախառն արդյունքի ավելի քան 40 %-ը։
Ոլորտը կառավարում է «Վալեքս» խմբի ընկերությունների «Բեյզ Մեթըլս» ԲԲԸ-ն (հիմն.՝ 2002)։ Ոսկի և պղինձ պարունակող հանքանյութը հարստացվում է Դրմբոնի հանքահարստացուցիչ կոմբինատում (գործարկվել է 2003-ին), իսկ խտանյութը վերամշակվում է Ալավերդու մետաղաձուլ. գործարանում։
Ձեռնարկության արտադրողականությունն ամսական 30 հազար տ խտանյութ է, աշխատակիցների թիվը՝ 1100։ Արտադրանքն իրացվում է հիմնականում եվրոպ. երկրներում (ծավալը 10-11 մլն ԱՄՆ-ի դոլար)։
ԼՂՀ-ում էլեկտրաէներգիա արտադրող հիմնական ձեռնարկությունը Սարսանգի ջրէկն է (կառուցվել է 1976-ին, վերանորոգվել և վերածվել է ժամանակակից առաջնակարգ էլեկտրակայանի՝ 50 ՄՎտ հզորությամբ), որի արտադրանքն ապահովում է ԼՂՀ էներգետիկ․ պահանջների 75 %-ը, մնացածը ներմուծվում է ՀՀ-ից,