Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1002

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի հետ էներգահամակարգը միացված է բարձր լարման գծերով։

Ոլորտի կառավարման և հեռանկարային զարգացման նպատակով 2007-ին ստեղծվել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն (մինչև 2008-ը՝ ՓԲԸ), որի ռազմավարական խնդիրը ջրային պաշարների ռացիոնալ օգտագործմամբ (կառուցվում են 5 փոքր ջրէկներ, որոնցից 1-ինը՝ Թրղե-1-ը՝ 3 ՄՎտ հզորությամբ, շահագործման է հանձնվել 2010-ին) լրացուցիչ 18 ՄՎտ հզորություն ստեղծելն է,

Արդյունաբերության հիմնական ապրանքների թողարկման ծավալները

Չափի միավորը 2010
Էլեկտրաէներգիա մլն կՎտ.ժ 179,3
Կահույք հազար դրամ 406085,0
Կիր տ 65,6
Երեսպատման սալեր մ² 16530,6
Կոշիկ հազար զույգ 130,2
Խաղողի գինի հազար դալ 17,0
Օղի հազար դալ 87,0
Կոնյակ հազար դալ 1,0
Միս տ 532,2
Կաթնամթերք տ 1777,2
Մեկուսիչով հաղորդալար կմ 50,0
Մանրատախտակ մ² 25777,0
Հանքաքար հազար տ 327,0
Սղոցանյութ մ³ 2622,0
Հաց, հացաբուլկեղեն տ 7727,0

որով հնարավոր կլինի ոչ միայն ամբողջությամբ բավարարել հանրապետության կարիքները (շուրջ 235 մլն կՎտ-ժամ), այլև էլեկտրաէներգիա արտահանել։

Սննդի արդ-յան առաջատար ճյուղը գինու, կոնյակի և օղու արտադրությունն է, որը ներառված է «Արցախ-Ալկո» համակարգում։ Գործում են նաև հացի, յուղի-պանրի, պահածոների, հյութերի արտադրության, կենցաղսպասարկման, տրանսպորտի, կապի, առևտրի, ծառայությունների ձեռնարկություններ։ Թեթև արդ-յան ոլորտում առաջատար են գորգագործությունը, կարի, կոշիկի արտադրությունները։

2010-ին իրականացվել է 42,8 մլրդ դրամի շին. (2009-ի համեմատությամբ աճել է 27 %-ով), որի 41,4 %-ը կատարվել է պետական բյուջեի, 16,4 %-ը՝ կազմակերպությունների, 14,3 %-ը՝ օտարերկրյա ներդրողների, 6,3 %-ը՝ մարդասիր. ընկերությունների միջոցների հաշվին։

2010-ին ԼՂՀ արդյունաբերական ձեռնարկությունների թիվը եղել է 220 (զբաղվածներինը՝ 5034), արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ ավելի քան 43 մլրդ դրամ։ Արդ-յան մասնաբաժինը ՀՆԱ-ում 36,4 % է։

Արդ. ձեռնարկությունների մեծ մասը Ստեփանակերտում է, որի մասնաբաժինը արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում 2008-ին եղել է 49,9 %։

2009-ից արդ-յան ոլորտում պետության քաղաքականությունն ուղղված է տնտեսության շարունակական բարեփոխումներին, արտադրական տեխնոլոգ․ կառուցվածքի բարելավմանը, համատեղ ատադրությունների կազմակերպման ծրագրերի մշակմանը, արտադրության կայունացմանը, տեղեկատվ. տեխնոլոգիաների և ինովացիոն համակարգի զարգացմանը, ծառայությունների ներդրմանը, մրցակցային առավելությունների ձևավորմանը։ Գի- տելիքահենք տնտեսություն ստեղծելու համար գերակա ճյուղ է ճանաչվել տեղեկատվ. տեխնոլոգիաների արդ-ը։

Սուրեն Թամրազյան
ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առևտրի և բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտը երկրի առավել զարգացող ճյուղերից է։ 2007-ին հանրապետության բիզնես-ռեգիստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր թվի 87,7 %-ը բաժին է ընկել առևտրի և ծառայությունների ոլորտին։

2010-ին ԼՂՀ սպառող․ շուկան կազմել է 98,4 մլրդ դրամ, որի 82,7 %-ը բաժին է ընկել մանրածախ առևտրաշրջանառությանը, 17,3 %-ը՝ ծառայություններին։

ԼՂՀ արտաքին տնտեսական կապերը ներկայումս իրականացվում են ՀՀ տարածքով. արտահանվում են թեթև, սննդի, ճշգրիտ մեքենաշինության, շինանյութերի, փայտամշակման տարբեր արտադրատեսակներ, մասնավորապես՝ գորգեր, կաշվե կոշիկ, կոնդենսատորներ, լուսատուներ, կոնյակ, գինի, թթի օղի, մրգերից ու պտուղներից արտադրվող պահածոներ։ 2010-ին ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 348,2 մլն ԱՄՆ-ի դոլար, որից արտահանումը՝ 74,8 մլն, ներմուծումը՝ 273,4 մլն դոլար։

Արտաքին ապրանքաշրջանառության 94,7 %-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին։