1 բուժմիավորում, քաղաքային և ստոմատոլոգ․ պոլիկլինիկաներ, ախտորոշիչ և վերականգնող․ կենտրոններ, ինչպես նաև արյան փոխներարկման, շտապ բժշկ. օգնության կայանները, հանրապետական, դատաբժշկական փորձաքննության բյուրոն և «Արցախդեղագործական» ՍՊԸ-ն։
Գյուղական բնակչությունն առաջնային բուժօգնություն է ստանում 13 ամբուլատորիաներում և 148 բուժակամանկաբարձր. կետերում։ Հակահամաճարակային ծառայությունն ապահովում են 7 հակահամաճարակային և 1 հակաժանտախտային կայաններ։
Միջին բուժաշխատողները պատրաստվում են Ստեփանակերտի բժշկ. ուսումնարանում։
Ղարաբաղյան շարժման և 1991-94-ի պատերազմի հետևանքով զգալի փոփոխության է ենթարկվել երկրի ժողովրդագր. պատկերը։ 1988-ին շուրջ 23 հազար փախստական է եկել ԼՂ, իսկ պատերազմի տարիներին բնակչության մեծ տեղաշարժեր են եղել ռազմական գործողությունների գոտուց դեպի համեմատաբար խաղաղ շրջաններ, այնուհետև՝ ՀՀ ու արտերկիր, նրանց զգալի մասը չի վերադարձել։
Այդ տարիներին հանրապետությունից հեռացել է շուրջ 80 հազար բնակիչ, ավերվել է 149 բնակավայր։ Եղել են նաև հազարավոր մարդկային կորուստներ, հիմնականում՝ սերնդաճ և աշխատուժ ապահովող տարիքի։
Ուստի երկրի տնտեսության վերականգնման, աճի ու բնակչության կենսամակարդակի բարձրացման խնդիրները, որոնց լուծմամբ կբարելավվի նաև ժողովրդագր. պատկերը, հայտարարված են ԼՂՀ պետական քաղաքականության գերակա ուղղություն և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն տարր։
2010-ին Կառավարությունը հաստատել է «ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգը», որով նախատեսված են ժողովրդագր. կայուն զարգացման ուղիներն ու եղանակները։ Լուրջ խնդիր է նաև միգրացիոն հեռահար քաղաքականության մշակումը, որտեղ կարևոր դեր կունենա յուրացվող հողերի նկատամբ բնակչության սեփականության իրավունքի ամրագրումը։
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ԼՂՀ Կառավարությունը հետևողականորեն ավելացնում է զբաղվածության պետական ծրագրի իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցները, դրանց զգալի մասը նպատակաուղղում աշխատաշուկայի ուսումնասիրությանը, գործազուրկների հաշվառմանը՝ նրանց մասնագիտական վերարտադրման միջոցով մրցունակության բարձրացմանը։
2010-ի դեկտ. 1-ի դրությամբ՝ երկրում աշխատանք փնտրողների թիվը եղել է 3644, 94,8 %-ը՝ կանայք։ 3497-ն ստացել են գործազուրկի կարգավիճակ, իսկ աշխատանքի տեղավորվել է 129 մարդ, 97 %-ը՝ կանայք։
2010-ի հունվ. 1-ից հանրապետությունում սահմանվել է 32 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, որը բավական հեռու է սոցիալական երաշխիքի իր գործառույթը կատարելուց, չի սահմանված սպառողական զամբյուղի նվազագույն չափը, աշխատավարձի չափն ուղղակիորեն կախված չէ աշխատուժի արժեքից և չի ապահովում նրա վերարտադրության բնականոն պայմանները։
Ստեղծվել է նաև ԼՂՀ աշխատանքի պետական տեսչություն (2005)՝ վերահսկելու համար աշխատանքային պայմանների, աշխատողների ազատությունների և իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերը։