Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1005

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԼՂ բուժհիմնարկների (մարզային և շրջ. հիվանդանոցներ, բուժկետեր, ամբուլատորիաներ) ցանցը պատերազմի հետևանքով լուրջ ավերածությունների էր ենթարկվել, զգալի էր բուժաշխատողների, դեղորայքի, բուժսարքավորումևերի պակասը։ Պատերազմի սկզբին ԼՂ առողշապահ-յան ծառայություններն զբաղվել են հիմնականում մարտական գործողությունների տարածքից հիվանդների և վիրավորների տարհանման, նրանց առաջին բուժօգնության կազմակերպման, ինչպես նաև խաղաղ բնակչության բուժսպասարկման հարցերով։

Այդ աշխատանքները կազմակերպվել են հիմնականում նկուղային անհարմարավետ, հաճախ ցուրտ ու մութ պայմաններում, որովհետև հիվանդանոցների մի մասն ավերվել էր թշնամու հրետակոծություններից, մյուսներում վտանգավոր էր աշխատելը։ Ավելին, 1988-90-ին, մինչև ռազմ. բժշկ. ծառայության ստեղծումը, Շահումյանի շրջանում և ԼՂ-ում հիվանդ ու վիրավոր ազատամարտիկների բժշկ. սպասարկումն իրականացվել է բուժօգնության անհատ․ միջոցներով, ՀՀ-ից կամավոր մեկնած բժիշկների, բուժքույրերի, տեղական հիվանդանոցների և բժշկ. կետերի քաղաքաց. բուժանձնակազմերի օգնությամբ։

1992-ից, ՊԲ-ի կազմավորմանը զուգընթաց, ձևավորվել են ՊՇ-ների և բանակային այլ կառույցների բժշկ. ծառայություններ, 1993-ին Վալերի Մարությանի նախաձեռնությամբ՝ ԼՂՀ ռազմաբժշկ. ծառայությունը, բացվել են հոսպիտալներ (նաև դաշտային), մշակվել և ձևավորվել է մարտական գործողությունների բժշկ. ապահովման միասնական համակարգ, զորակոչվել են բժիշկներ, ստեղծվել արագ արձագանքման բժշկ. ջոկատներ և զորամասերի բժշկ. ծառայություններ։

Այդ տարիներին ՀՀ-ից կամավոր և գործուղումով Շահումյանի շրջան, Գետաշենի ենթաշրջան ու ԼՂ են մեկնել նաև նեղ մասնագետներ՝ վնասվածքաբաններ, օրթոպեդներ, վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, մանկաբույժներ, համաճարակաբաններ, որոնք վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին (նաև խաղաղ բնակչությանը) ցույց են տվել անհրաժեշտ ու բացառապես բարդ բուժօգնություն, ապահովել նրանց արագ ապաքինումն ու վերադարձը մարտադաշտ, կանխել համաճարակներն ու վարակիչ հիվանդությունները։

Հրադադարից հետո ԼՂՀ բնակչության բուժօգնության բարելավման նպատակով ԼՂՀ-ում աշխատել և աշխատում են միջազգային մի շարք կազմակերպություններ։ Կարմիր խաչի միջազգ. կոմիտեն, աջակցություն ստանալով ԱՄՆ-ի Կարմիր խաչից և համագործակցելով ԼՂՀ առողջապահ-յան նախարարության հետ, 1998-ի սեպտ-ից իրականացնում է առաջնային բուժսպասարկման տարբեր ծրագրեր։ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ջանքերով Ստեփանակերտում բացվել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան օրթոպեդ. պրոթեզավորման կենտրոնը։ Առողջապահ-յան ոլորտում զգալի ներդրումներ են կատարել Սփյուռքի տարբեր հաստատություններն ու անհատ բարերարները։

Ներկայումս ԼՂՀ բնակչության բուժսպասարկումն իրականացնում են առողջապահ-յան նախարարության համակարգի մոտ 202 բուժկանխարգելիչ հիմնարկներ։ Գործում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցը, հանրապետական ծննդատունը, «Արևիկ» մանկական բուժմիավորումը, հակատուբերկուլոզային, ուռուցքաբան., մաշկավեներաբան., հոգեթմրաբան., բժշկ. ֆիզկուլտուրայի դիսպանսերները, կենտրոնական շրջանային 7, գյուղական տեղամասային 6 հիվանդանոցներ,