Սբ Հակոբավանքը, Գանձասարի, Ամենափրկիչ, Հոռեկա (բոլորը՝ XIII դ.), Երիցմանկանց (XVII դ.) վանքերը, Մելիք-Բեգլարյանների ապարանքը, Հասան-Ջալալ Դոլայի պալատը (XIII դ.), Խաչենի խաչքարերը (X-XIII դդ.) և այլն։
Մարտակերտ (ք.՝ 1991-ից) շրջկենտրոնը գտնվում է Ստեփանակերտից 62 կմ հյուսիս-արլ.՝ Թարթառ գետի միջին հոսանքի աջափնյակում՝ 450 մ բարձր, վրա։ Բն.՝ 4189 (2010)։
1992-ի հուլիսի 4-ին Մարտակերտում ծավալված համառ մարտերից հետո ադրբ. բանակը գրավել է այն, հասել մինչև Սարսանգի ջրամբար, որը շուրջ 1 տարի մնացել է նրանց վերահսկողության տակ և հսկայական տնտեսական կորուստներ կրել։ 1993-ի հունիսի 28-ին ՊԲ-ն ազատագրել է քաղաքը և հարակից բնակավայրերը։
Տնտեսության հիմն․ ճյուղը գյուղատնտեսությունն է։ Կան նաև սննդի, ոչ ալկոհոլային խմիչքների («Արզի Գրուպ», շահագործման է հանձնվել 2010-ին) արտադրական ձեռնարկություններ։
Գործում են 2 հանրակրթական և 1-ական երաժշտ. ու մարզ․ դպրոցներ, Արցախյան գոյամարտի, պատմաերկրագիտական թանգարաններ, մշակույթի տուն, հիվանդանոց, պոլիկլինիկա, մարգադաշտ։
«Ջրաբերդ» ֆուտբոլի թիմը (հիմն.՝ 2004) մասնակցում է հանրապետական առաջնությանը։
2001-ից գործում է Մարտակերտի Սբ Հովհաննես Մկրտիչ (1881, վերանորոգվել է 2003-ին) եկեղեցին։ Քաղաքում կանգնեցված են Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) և Արցախյան գոյամարտի (1991-94) զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։
Մարտակերտի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ
| Համայնք | Թվաքանակը | |
|---|---|---|
| 1. | Մարտակերտ | 4189 |
| 2. | Աղաբեկալանջ | 164 |
| 3. | Առաջաձոր | 679 |
| 4. | Գառնաքար | 136 |
| 5. | Գետավան | 303 |
| 6. | Դրմբոն | 646 |
| 7. | Զագլիկ | 223 |
| 8. | Զարդախաչ | 130 |
| 9. | Թալիշ | 565 |
| 10. | Թբլղու | 179 |
| 11. | Խնկավան | 194 |
| 12. | Ծաղկաշեն | 145 |
| 13. | Ծմակահող | 238 |
| 14. | Կիչան | 171 |
| 15. | Կոճողոտ | 560 |
| 16. | Կուսապատ | 231 |
| 17. | Հաթերք | 1604 |
| 18. | Հարությունագոմեր | 522 |
| 19. | Հովտաշեն | 260 |
| 20. | Ճանկաթաղ | 271 |
| 21. | Մադաղիս | 522 |
| 22. | Մաղավուզ գ. Մաղավուզ՝ 428, գ. Քմքաձոր՝ 108 |
536 |
| 23. | Մեծ շեն | 334 |
| 24. | Մեհմանա | 25 |
| 25. | Մոխրաթաղ | 329 |
| 26. | Ներքին Հոռաթաղ | 813 |
| 27. | Նոր Այգեստան | 164 |
| 28. | Նոր Կարմիրավան | 108 |
| 29. | Նոր Հայկաջուր | 89 |
| 30. | Նոր Ղազանչի | 128 |
| 31. | Նոր Մարաղա | 400 |
| 32. | Նոր Սեյսուլան | 155 |
| 33. | Շահմասուր | 126 |
| 34. | Չափար | 308 |
| 35. | Չլդրան | 518 |
| 36. | Պողոսագոմեր գ. Պողոսագոմեր՝ 173, գ. Ղազարահող՝ 60 |
233 |
| 37. | Վաղուհաս | 680 |
| 38. | Վանք գ. Վանք՝ 1512, գ. Անձավներ՝ 8, գ. Դաշտագլուխ՝ 6, գ. Ծաղկունք՝ 2, գ. Ճրագ՝ 7, գ. Նարեշտար՝ 2 |
1537 |
| 39. | Վարդաձոր | 194 |
| 40. | Վարնկաթաղ | 78 |
| 41. | Վերին Հոռաթաղ | 515 |
| 42. | Տոնաշեն | 86 |
| 43. | Քոլատակ Նոր Ջրաբերդ՝ 78 |
270 |