Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1034

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(V-XI դդ.)․ Օխտը դռնի (VI-VII դ.), Նռնեգա (X-XVI դդ.), Տումիի Կարմիր (XI դ.) և Մարխաթուն (XVI դ.) եկեղեցիները, Ճոխտ պռավածառի վանքը (IX-XIII դդ.), Գտչավանքը (XI11 դ.), Նորեկավանքը, Ծաղկավանքը, Կավաքավանքը, Յոթ խաչվանքը (բոլորը՝ X-XVI դդ.), Գռոզ և Վնեսա բերդերը, Ցորաբերդը, Գտիչ ամրոցը (IX-XVII դդ.), Դիզակի մելիքների իշխան․ պալատը Տողում (XVIII-XIX դդ.), Խուդափերինի (VII-XIII դդ.), Հալիվորի (XIX դ.) կամուրջները, Հադրութ-Մարտունի ճանապարհի կարավանատունը և այլն։

Հադրութ (ք.՝ 1991-ից) շրջկենտրոնը գտնվում է Ստեփանակերտից մոտ 50 կմ հարավ-արլ.՝ Դիզափայտի լ-ճյուղերից սկիզբ առնող Գյունե և Ղուզե գետակների միախառնման վայրում, որտեղից էլ առաջացել է Հադրութ (գետամեջ) անվանումը։ Տարածքը 2,3 կմ² է, բն.՝ 3444 (2010)։

Տնտեսության հիմն․ ճյուղերը սննդամթերքի արտադրությունը և գյուղատնտեսությունն են։

Գործում են 2 հանրակրթական դպրոցներ, պատմաերկրագիտական թանգարան, մանկապարտեզ, հիվանդանոց, պոլիկլինիկա և այլն։

«Դիզակ» ֆուտբոլի թիմը (հիմն.՝ 2004) մասնակցում է հանրապետական առաջնությանը։

Հադրութում են Սբ Հարություն եկեղեցին (XVII դ.), Արցախի ամենատարեց սոսիներից մեկը (800-ամյա, բնի շրջագիծը՝ 20 մ), շրջակայքում՝ «Բերդին մուտք», «Ծծախաչ ղազա» բերդերի ավերակները, Վանք գ-ում՝ Սպիտակախաչ վանքը (XIV դ.), Տյաքում՝ Սբ Մեսրոպ (XIX դ.) եկեղեցին։

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ

Կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ-ի նույնանուն շրջանի (1931-39-ին՝ Ջրաբերդի շրջան) հիմքի վրա։ Ներկայիս տարածքը կոչվել է Արցախ նահանգի Ջրաբերդ գավառ՝ Ջրաբերդ իշխանանիստ բերդ-ամրոցի անունով, և եղել է համանուն մելիքության տիրույթը։ Հս-ում և արևմուտքում սահմանակից է Շահումյանի, հարավում՝ Ասկերանի, արևելքում՝ Ադրբեջանի Աղդամի և Բարդայի շրջաններին։ Տարածքի արլ. մի հատված Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Շրջանը գտնվում է ԼՂՀ հյուսիսում՝ 3 գետերի՝ Թարթառի, Խաչենի ու Քոլատակի ավազաններում։

Լեռնագր. միավորներից են Մռավի (3341 մ), Ջրաբերդի (2503 մ), Խոյխանի (1993 մ), Օխտնաղբյուրի (1595 մ), ճանկաթաղի (1333 մ) և այլ լեռներ։

Կան քարածխի, ոսկու, կապարի, պղնձի, ծծմբային կոլչեդանի, երկաթի, գրանիտի, տուֆի, ավազի և այլ հանքավայրեր։ Շրջանին բնորոշ են անտառային (ցածր և միջլեռն.), լ-հարթավայրային և կիսաանապատային լանդշաֆտները։ Մեծ մասն անտառածածկ է։

Տարածքով հոսում են Թարթառ (Տրտու) և Խաչեն գետերը՝ բազմաթիվ վտակներով։ Շրջանում են Սարսանգի և Մադաղիսի ջրամբարները։

Տնտեսություն։ Արդ-գյուղատնտեսական շրջան է։ Զգալիորեն տուժել է Ղարաբաղյան պատերազմի տարիներին։ 2009-ին շրջանի տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռները հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում արդ-ը 40,2 % էր, գյուղատնտեսությունը՝ 19,5 %, շին-ը՝ 15,7 %, կապը՝ 5,2 %, առևտուրը՝ 8,2 %, ծառայությունները՝5,1 %։ արդյունաբերական գլխավոր ձեռնարկություններն են Դրմբոնի լեռնամետաղագործ. «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն և Վանքի փայտամշակման կոմբինատը։ Շրջանում են Սարսանգի և Մադաղիսի ջրէկները։

Գործում են 40 հանրակրթական և 1 երաժշտ. դպրոցներ։

Պատմաճարտարապետական հուշարձաններից առավել արժեքավոր են Գտչավանքը (IV-XIII դդ.), Ջրաբերդը (VII դ.), Կաչաղակաբերդը (IX դ.), Եղիշե Առաքյալի (XII-XIII դդ.), Հավապտուկ (XII-XIV դդ.),