10,6 %, ծառայությունները՝ 7,8 %։
Ավտոճանապարհներով կապված է Ստեփանակերտի, Մարտակերտի, Հադրութի հետ։
Գործում են 38 հանրակրթական, 1 երաժշտ. դպրոցներ, 10 նախադպրոց․ հիմնարկներ, 2 հիվանդանոց, 32 բուժկետ, «Մարտական փառքի» թանգարան (Բերդաշեն), խորհրդային գեն. Միքայել Պարսեղովի (գ. Կոլխոզաշեն), հասարակական քաղաքական գործիչ Բոգդան Կնունյանցի տուն-թանգարանները։
Պատմաճարտարապետական հուշարձաններից (մոտ 353) հնագույնն Ամարասի վանքն է (IV դ-ի սկիզբ), որտեղ Մեսրոպ Մաշտոցը բացել է նահանգի առաջին դպրոցը։ Վանքում է Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի դամբարանը։
Նշանավոր են Բռի եղցի համալիրը (XII-XIII դդ.), Ղևոնդաց անապատը և Մավասի եկեղեցին (երկուսն էլ՝ XIII դ.), Կարմիր եղցի համալիրը (Մելիք-Փաշայանների դամբարանով, XIII դ.), Ճարտարի Եղիշեի (XVII դ.), Աշանի Սբ Աստվածածին, Կաղարծիի Սբ Թարգմանչաց, Ննգիի Սբ Աստվածածին եկեղեցիները (երեքն էլ՝ XIX դ.), Բերդաշենի ամրոցները, բազմաթիվ խաչքարեր (XIII-XVI դդ.) և այլն։
Սխտորաշեն գյուղի շրջակայքում է 2017 տարեկան սոսին (տնջրի), որը դարձել է սրբավայր և ուխտատեղի։
Շրջանի ամենամեծ գյուղը Ճարտարն է (հիմնադրվել է մինչև IV դ.). բաղկացած է 4 թաղամասից՝ Գյունե (հարավահայաց) Ճարտար, Ղուզե (հյուսիսահայաց) Ճարտար, Գյունե կալեր և Ղուզե կալեր։
Մարտունի (նախկինում՝ Խոնաշեն, 1926-ից՝ Մարտունի, ք.՝ 1991-ից) շրջկենտրոնը գտնվում է Ստեփանակերտից 41 կմ արլ.՝ 400 մ բարձր․ վրա՝ Խոնաշեն գետի ձախ ափին։ Անվանվել է Ալեքսանդր Մյասնիկյանի «Մարտունի» ծածկանունով։ Տարածքը՝ 4,7 կմ² է, բն.՝ 5,4 հազար (2010)։ Զարգացած է մշակող արդ-ը։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ և հացահատիկային բույսերի մշակությամբ։
Մարտունիի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ
| Համայնք | Թվաքանակը | |
|---|---|---|
| 1. | Մարտունի՝ 5352 գ. Քաջավան՝ 77 |
5429 |
| 2. | Աշան | 653 |
| 3. | Ավդուռ | 133 |
| 4. | Բերդաշեն | 1558 |
| 5. | Գիշի | 1556 |
| 6. | Եմիշճան | 170 |
| 7. | Զարդանաշեն | 93 |
| 6. | Թաղավարդ | 1286 |
| 9. | Խերխան | 136 |
| 10. | Խնուշինակ | 655 |
| 11. | Ծովատեղ | 161 |
| 12. | Կաղարծի | 546 |
| 13. | Կարմիր շուկա գ. Կարմիր շուկա՝ 1010, գ. Սխտորաշեն՝ 36 |
1046 |
| 14. | Կոլխոզաշեն | 270 |
| 15. | Հաղորտի | 176 |
| 16. | Հացի | 535 |
| 17. | Հերհեր | 655 |
| 18. | Կավահան | 82 |
| 19. | Ղուզե Ճարտար | 1802 |
| 20. | Ճարտար | 5315 |
| 21. | Մաճկալաշեն | 665 |
| 25. | Մյուրիշեն | 155 |
| 23. | Մսմնա | 84 |
| 24. | Մուշկապատ | 368 |
| 25. | Ննգի | 322 |
| 26. | Նոր շեն | 338 |
| 27. | Շեխեր | 363 |
| 28. | Պառավաթումբ | 122 |
| 29. | Սարգսաշեն | 256 |
| 30. | Սոս | 1055 |
| 31. | Սպիտակաշեն | 341 |
| 32. | Քարահունջ | 167 |
| 33. | Քերթ | 551 |
| 34. | Ջիվանի | 158 |
| 35. | Վարանդա | 99 |
| 36. | Վազգենաշեն | 263 |