Գործում են 2 հանրակրթական և 1 երաժշտ. դպրոցներ, պատմաերկրագիտական թանգարան (2010)։
«Ավո» ֆուտբոլի թիմը (Մոնթե Մելքոնյանի անունով, հիմն.՝ 2004) մասնակցում է հանրապետական առաջնությանը։
Քաղաքում են Սբ Ներսես Մեծ նորակառույց եկեղեցին (XX դ.), Մոնթե Մելքոնյանի հուշարձանը։
Արցախի ազգ-ազատագր. պատերազմի տարիներին և հատկապես շրջանի ինքնապաշտպանության ժամանակ աչքի է ընկել Մարտունիի ՊՇ-ի հրամանատար Մոնթե Մելքոնյանը [1957-1993, Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակը Հայաստանի ազգային (1996) և Արցախի հերոս (1999)]։
Շահումյանի շրջանը ու նրա կազմում Գետաշենի ենթաշրջանը 1989-ին միավորվել են ԼՂԻՄ-ի հետ, և միացյալ տարածքում 1991-ի սեպտ. 2-ին հռչակվել է ԼՂՀ-ն։ Սակայն 1991-ին Շահումյանի անկումից հետո շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ է։ «ԼՂՀ վարչատարածքային կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքի (26.06.1998) համաձայն՝ 1993-ին ազատագրված Քելբաջարի և Շահումյանի շրջանների հիմքի վրա կազմավորվել է Շահումյանի շրջանը։
1995-98-ին շրջկենտրոնը եղել է Ակնաբերդ գյուղը, 1998-ից Քարվաճառն է։
Արևմուտքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի, հարավ-արևմուտքում՝ Վայոց ձորի մարզերին, հարավում՝ ԼՂՀ Քաշաթաղի, արևելքում՝ Մարտակերտի շրջաններին, հյուսիսում՝ Ադրբեջանի Խանլարի և Տեր-Տեր շրջաններին։ Գտնվում է ԼՂՀ հյուսիս-արևելքում։ Տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթայի հվ-արլ. շարի վրա (Վարդենիսի, Արևելյան Սևանի, Մռավի լեռներ), առավելագույն բարձրություն 3724 մ (Արիություն լ.) է։
Կան ոսկու, բազմամետաղների հանքեր, անուշահամ և հանք․ ջրերի ելքեր։ Հայտնի է Ջերմաջուր գյուղի (Թարթառ գետի ափին՝ Քարվաճառից հվ., նախկին Իստի Սու) հանք․ ջուրը, որը բուժիչ հատկություններով նման է Կառլովի Վարիի (Չեխիա) և «Ջերմուկ» հանք․ ջրերին։
Շրջանին բնորոշ են լ-տափաստանային և լ-մարգագետնային, անտառային լանդշաֆտները։ Տարածքում է Թարթառ գետի վերին հոսանքի ավազանը։
Տնտեսության հիմն․ ճյուղն անասնապահությունն է։ 2009-ին շրջանի տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռը հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում արդ-ը 0,8 % էր, գյուղատնտեսությունը՝ 14,9 %, շին-ը՝ 1,9 %, կապը՝ 2,8 %, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 3,7 %, ծառայությունները՝ 2,1 %։
Շրջանն ավտոխճուղիներով կապված է Վարդենիսի (ՀՀ) և Մարտակերտի հետ։
Գործում են 16 հանրակրթական դպրոցներ, գրադարան, հիվանդանոց, բուժկետ։
Մովսես հտրենացին և Անանիա Շիրակացին տարածքը հիշատակել են «Վայքունիք» անվամբ, որը հայտնի է եղել իր ջերմուկներով, այնտեղ կառուցված արքուն. բաղնիքի համար կոչվել է նաև «Բաղանիք արքունականք»։ XI-XII դդ-ում իշխանանիստ կենտրոն Ծարի անունով կոչվել է Ծար, XII-XIII դդ-ում՝ Վերին Խաչեն։ XVIII դ-ից այստեղ իշխել է Ղոփյանների իշխան․ տոհմը։ Տարածաշրջանը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց